Քաղաքականություն
A+
A-
Բայրամովը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հետ
21 Հունվարի 2022 12:28
Աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Caliber.Az-ը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման մեծ ներուժը:
Նախարարները մտքեր են փոխանակել այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների անցկացման շուրջ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Caliber.Az
Դիտումներ: 495