Բաքուն և Լոնդոնը քննարկել են Կասպից ծովի անվտանգության հարցեր Մեծ Բրիտանիայի պետնախարարն Ադրբեջանում է
Ադրբեջանում գտնվող Մեծ Բրիտանիայի եվրոպական տարածաշրջանի գծով պետնախարար Լեո Դոկերտին և Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պետ Մուզաֆար Փիրիզադեն քննարկել են Կասպից ծովի անվտանգության հարցեր։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
«Լեո Դոկերտիի հետ միասին մենք հանդիպեցինք Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պետ, գեներալ-լեյտենանտ Մուզաֆար Փիրիզադեի հետ։ Քննարկեցինք Կասպից ծովում անվտանգության հարցեր և երկկողմ համագործակցության այլ նախագծեր»,- ասված է գրառման մեջ։
Biz @LeoDochertyUK Azərbaycan Dövlət Sərhəd Xidmətinin Sahil Mühafizəsinin rəisi general-leytenant Müzəffər Pirizadə ilə görüşdük.
— FergusAuldFCDO (@FergusAuldFCDO) February 22, 2023
Xəzər dənizində təhlükəsizlik məsələləri və digər ikitərəfli əməkdaşlıq layihələrimizi müzakirə etdik.🇬🇧🤝🇦🇿 pic.twitter.com/jFQJVqyccC







