Քաղաքականություն
A+
A-
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթացներ կանցկացվեն ԼՈՒՍԱՆԿԱՐ
24 Սեպտեմբերի 2022 09:37
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթացներ կանցկացվեն:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են ՊՆ-ում։
ՆԱՏՕ-ի «Գործառնական հնարավորությունների հայեցակարգի տվյալների բազայի» (ԳՀՀ) (OCC E&F Database Training Course) միջազգային հրահանգիչներն արդեն ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք։
Նախապատրաստական փուլում՝ հայրենական և արտասահմանյան մասնագետներից կազմված հրահանգիչները ճշտում են դասընթացի թեմաները և առաջադրված խնդիրները։
Դասընթացի անցկացման հիմնական նպատակն է՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և գործընկեր երկրներում գործառնական հնարավորությունների հայեցակարգի ծրագրում ներգրավված զինվորականներին ուսուցանել տվյալների բազայի օգտագործումը՝ գործունեության պլանավորման և իրականացման փուլում:
Caliber.Az
Դիտումներ: 181