Բլոգեր Աղաջանյանը՝ Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների մասին. «Վերջ տվեք այս կրկեսին»
«Ես դիտում եմ ՊՆ զորավարժությունների ինչ որ կադրեր և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մենք բոլորս կեղտի մեջ ենք: Զորավարժությունների սցենարը նույնն էր: Զինվորները ինչ-որ խրամատից կրակում են ԱԿ-74-ով»:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ բլոգեր Վահե Աղաջանյանը։
«Լավ, ինչպե՞ս բացատրենք, որ նման մարտերի ժամանակներն անցել են, 1940-ականները չեն վերադառնա, դադարեցրեք այս կրկեսը և մի լուրջ բան արեք։
Բանակի վերնախավ կոչվածը տգետ է, բանակի գլխին չկա նորմալ գործիչ, որը ղեկավարի բարեփոխումները, և սա տխուր ռեկորդ է։
Այսինքն՝ Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի, հայ ժողովրդի զավակները, դարձյալ գլխներին սաղավարտներով, ավտոմատներով, պետք է գնան կռվելու անօդաչու թռչող սարքերի ու ծանր հրետանու դեմ՝ դառնալով պարզապես թնդանոթի միս»,- գրում է բլոգերը։