Գյոքսել Աշան. Ադրբեջանը տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրն է
Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանում ամենաարագ զարգացող երկիրը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահի ֆինանսական գրասենյակի ղեկավար Գյոքսել Աշանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հասել է զարգացման զգալի ցուցանիշների՝ չնայած երկրի տարածքի մոտ 20%-ի բազմամյա օկուպացիային:
«Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մակարդակի վրա կլինի զարգացումը հողերի ազատագրումից հետո»,- հավելել է թուրք պաշտոնյան։
Ըստ Աշանի՝ վերջին տարիներին տնտեսական դժվարություններ են նկատվում ամբողջ աշխարհում.
«Ժամանակակից իրողություններն այնպիսին են, որ եթե ուժեղ չես, անհնար է մնալ կանգուն: Համաշխարհային գերտերություները փորձում են միավորել ուժերը: Մեր դեպքում միայն թյուրքական աշխարհի միասնությունն է ապահովելու մեր բարգավաճումը»,- ասել է նա։