Քաղաքականություն
A+
A-
Գործնական պարապմունքներ՝ ադրբեջանական բանակի մեքենայացված ստորաբաժանումներում
06 Ապրիլի 2023 12:31
Ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի համար կազմակերպվել են մեքենա վարելու և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ՊՆ-ին, անձնակազմերը հաջողությամբ կատարել են դժվարանցանելի տեղանքում մարտական մեքենաներ վարելու, սովորական զինատեսակներից պայմանական հակառակորդի շարժվող ու անշարժ թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ:
Դասընթացների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զինծառայողների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը:
Caliber.Az
Դիտումներ: 141







