twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

Քաղաքականություն
A+
A-

ԵՄ-ն քայլեր կձեռնարկի արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ֆարհադ Մամեդովի տեսակետը

16 Օգոստոսի 2022 14:53

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը քննարկում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործում ԵՄ-ի դերի մասին և տալիս է մոտ ապագայի կանխատեսումները։

«Մի քիչ պատմություն...

Անցյալ տարվա ամառվանից՝ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջան կատարած այցից հետո, Եվրամիությունը հայտարարեց Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության իր հավակնությունների մասին։ Այս դերը ստանալու համար եվրոպացիները նույնիսկ ստիպված էին վերանայել Ադրբեջանի և Հայաստանի ֆինանսական փաթեթների բյուջեները… ստիպված եղան դրանք գրեթե հավասարեցնել, ինչը Բաքուն անվանեց «ազնիվ միջնորդություն»:

Անցյալ տարվա դեկտեմբերից Միշելի մասնակցությամբ կայացել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև մի քանի դեմառդեմ հանդիպումներ և տեսակոնֆերանսներ։ Կան երեք հայտարարություններ, որոնց տեքստերը համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Ստեղծվել է անձնական ներկայացուցիչների ձևաչափը։ Առաջնահերթություն է հանդիսացել խաղաղության պայմանագրի պայմանների ստեղծումը և անուղղակիորեն մասնակցությունը երկրների միջև ապաշրջափակման և սահմանմանների բնորոշման գործընթացին։

Վերջնաժամկետները հայկական ձևով...

Սակայն... հենց առաջին իսկ հանդիպումից երևան եկան պայմանավորված ժամկետներում պայմանավորվածությունները կատարելու, այսինքն վերջնաժամկետների խնդիրը։ 2021 թվականի դեկտեմբերից հետո, երեք ամիս սպասելուց հետո, Բաքուն Իրանի հետ հուշագիր ստորագրեց՝ ցույց տալով, որ չի պատրաստվում սպասել Իրավանի արձագանքին... Նույնն էլ հետո տեղի ունեցավ նաև սահմանի հարցերով հանձնաժողովի հետ...

ԵՄ-ի միջնորդության թույլ կողմը

Միջնորդական առաքելության թույլ կողմ է հանդիսանում ինստիտուցիոնալ կապի բացակայությունը (ամեն ինչ հիմնված է կողմերի բանավոր համաձայնության վրա) և ԵՄ-ի բացակայությունը «հողի վրա»։ Այս փաստը էսկալացիաների ժամանակ դժվար դրության մեջ է դնում ԵՄ-ի բոլոր նախաձեռնությունները, քանի որ մի կողմից չկա վկայակոչելու մյուս կողմից՝ ազդեցության մեխանիզմներ։ Հայաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի մեկ անզգույշ հայտարարությունը կասկածի տակ դրեց ԵՄ-ի բոլոր ջանքերը... Դե, Twitter-ում կարելի է գրել... Դե, կարելի է զանգահարել էսկալացիայից հետո... և ի՞նչ։

ԵՄ միակ մեխանիզմ է մնում գումարը՝ ֆինանսական բաղադրիչը։ Ազդեցության քաղաքական մեխանիզմներն առկա են, սակայն ներկա պայմաններում քաղաքական մեխանիզմների օգտագործումը հղի է տարածաշրջանային հավասարակշռության բարդություններով... Ֆինանսների համատեքստում ԵՄ աջակցությունը Ադրբեջանին և Հայաստանին կարևոր է, բայց ոչ սկզբունքային։ Ադրբեջանի դրությունը այստեղ նախընտրելի է, քանի որ ԵՄ-ի ֆինանսական կարիքները շատ անգամ ավելի քիչ են, քան Հայաստանինը։

Մոտակա հեռանկարը

Այսօրվա դրությամբ մենք ունենք Լաչինի հանձնման հնչեցված ամսաթիվը, նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայտարարված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ակնկալվող որոշումը և հայկական զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը։ Այս պայմաններում հանդիպումներ են սպասվում Բրյուսելում եւ Մոսկվայում։

Եթե որոշումներ կայացվեն, ապա նրանց մասին որտե՞ղ կհայտարարեն։ Մոսկվայում, թե՞ Բրյուսելում։ Արդյո՞ք Բրյուսելը կմնա Մոսկվայում եռակողմ ձևաչափով ընդունվող հայտարարությունները հաստատող դերում։

Հիշեցնեմ, որ ԵՄ-ն ունի ֆինանսական լծակներ, որոնք օգտագործվել են միջնորդության մեջ ներգրավվելու նպատակով։ Եվ այս լծակը կարող է օգտակար լինել, եթե նրան մոտենալ խելամտորեն:

Հիշեցնեմ, որ Հայաստանը ֆինանսավորում է Ղարաբաղի հայ բնակչությանը և վճարում հայկական զինված ուժերի այնտեղ պահելը։ 300 միլիոն դոլարի գումարը Հայաստանի բյուջեից տրվում են Ղարաբաղի հայերին, նրանք էլ իրենց հերթին վճարում են Հայաստանի քաղաքացիների ծառայության համար։ ԵՄ-ն կարող էր դադարեցնել Հայաստանին ֆինանսական աջակցությունը՝ եվրապարտատոմսերի տեղաբաշխման թույլտվության միջոցով, որով Հայաստանը 2021 թվականին 750 միլիոն եվրոյի վարկ է վերցրել։ Այսինքն, Եվրոպայից եկող գումարները Հայաստանի համար ստեղծում են Ադրբեջանի տարածքում զինված ուժերը պահելու և նորմալացման գործընթացը տորպեդահարելու հնարավորություններ։

Եթե Հայաստանը ԵՄ-ին հրավիրել է միջնորդության, ապա պետք է ժամանակին կատարի պայմանավորվածությունները, հակառակ դեպքում ստեղծվում են էսկալացիայի հիմքեր, իսկ էսկալացիաների ժամանակահատվածում առաջին պլան է մղվում ռուսական միջնորդությունը, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը «հողի վրա» է։ Եթե Բրյուսելը ձգտում է պահպանել իր դիրքորոշումը միջնորդության հարցում, ապա նա պետք է գործարկի առկա մեխանիզմները։

Ադրբեջանը ցույց տվեց, որ հավատարիմ է պայմանավորվածություններին և ուժային բնույթի ակտիվ գործողություններ է իրականացնում միայն Հայաստանի կողմից ուշացած վերջնաժամկետներից հետո։ Օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին նոր էսկալացիա չստանալու համար ԵՄ-ն պետք է գործի։ Եթե, իհարկե, ԵՄ-ի ղեկավարության մոտ դեռ մնացել է միջնորդելու ցանկություն…»,- գրել է Ֆ. Մամեդովը իր տելեգրամ- ալիքում:

Caliber.Az
Դիտումներ: 153

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Երևանը նեղացել է պատմությունից Ալիևի ելույթին՝ Սիմոնյանի և Ռուբինյանի արձագանքի շուրջ

166
05 Նոյեմբերի 2025 16:53
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

134
06 Նոյեմբերի 2025 14:04
3

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

123
05 Նոյեմբերի 2025 09:34
4

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

115
06 Նոյեմբերի 2025 17:34
5

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

114
07 Նոյեմբերի 2025 14:11
6

Շարիֆը մեկնում է Բաքու. Հաղթանակի օրվա շքերթ և Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում Պակիստանյան ԶԼՄ

104
05 Նոյեմբերի 2025 12:35
7

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

101
07 Նոյեմբերի 2025 10:51
8

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

100
06 Նոյեմբերի 2025 16:26
9

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

98
07 Նոյեմբերի 2025 18:28
10

Տեղանուններից դեպի վստահություն Պատմական հիշողություն և նոր աշխարհի ճարտարապետություն

97
05 Նոյեմբերի 2025 13:24
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading