Քաղաքականություն
A+
A-
Զաքիր Հասանովը հետևել է «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին
08 Հունիսի 2022 10:49
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և այլ բարձրաստիճան հյուրեր հետևել են «Էֆես-2022» բազմազգ զորավարժություններին։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։
Զորավարժությունների փուլում, որը տեղի է ունենում գիշերը, ավարտվել են հայտնաբերված ծովային ականի վնասազերծման և ահաբեկիչների կողմից գրավված նավն ազատելու խնդիրները։
Նշենք, որ զորավարժություններին ներգրավված է եղել նաև ԱՀ Առանձին համազորային բանակի և ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողներ։
Caliber.Az
Դիտումներ: 126







