Քաղաքականություն
A+
A-
Էրդողան. Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ
03 Նոյեմբերի 2023 17:39
Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Աստանայում՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայրենական պատերազմի արդյունքում վերջ է դրել 30 տարվա օկուպացիային. «Այսպիսով, ևս մենք մեկ քայլ մոտեցել ենք խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ: Հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Թուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»։
Caliber.Az
Դիտումներ: 366