Թուրքիան արդիականացնում է Ադրբեջանի մարտական ինքնաթիռները ԼՈՒՍԱՆԿԱՐ
IDEF-23-ում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական օդատիեզերական ընկերության (TUSAŞ) միջև կայացել է՝ Су-25 ինքնաթիռի արդիականացման նախագծի մասին պայմանագրի ստորագրման արարողությունը։
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է SavunmaSanayiST.com-ը, տեղեկացնում է Caliber.Az-ը։
Azerbaycan’ın Su-25’lerini TUSAŞ Modernize Edecekhttps://t.co/5w8AnOohCp
— SavunmaSanayiST.com (@SavunmaSanayiST) July 26, 2023
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում օրեցօր զարգանում են։ Ադրբեջանի ՊՆ-ի և TUSAŞ-ի միջև պայմանագիր է ստորագրվել՝ ավիոնիկայի և թուրքական արտադրության կառավարվող և հրետանային սպառազինությունների համակարգերի ինտեգրման ուղղությամբ՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ ներառված խորհրդային արտադրության Су-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ աշխատանքներ իրականացնելու մասին։