Քաղաքականություն
A+
A-
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում ընտրություններին
25 Հունվարի 2024 15:15
ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով secki-2024.az կայքին, դեսպանատանը ստեղծվել է ընտրատեղամաս, ընտրվել են անդամներ, քարտուղարներ և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, կազմվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացվել ընտրողների ցուցակը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանցկացվեն փետրվարի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-19:00-ն։ Դեսպանությունը հրավիրում է ընտրողներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը։
Caliber.Az
Դիտումներ: 114