twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Անվճար պանիր ընդեմ խաղաղությա՞ն ԵՄ-ն նորից օգնություն է հատկացնում Հայաստանին

16 Հունիսի 2025 13:47

Հայտնի է դարձել, որ Եվրոպական միությունը (ԵՄ) « Global Gateway» ռազմավարության շրջանակներում՝ Հայաստանին՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոքր բիզնեսի ոլորտներում աջակցությունը ավելացնում է մինչև 2.5 միլիարդ եվրո։ Այս որոշումը ամրագրված է՝ Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել սերտ համագործակցությունը և համակարգել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը։
 
Հիմնավոր հարց է առաջանում. «Արդյո՞ք հայտարարված միջոցները իրոք կուղղվեն նշված ոլորտներին, թե՞ կուղղվեն ռազմական նպատակների, օրինակ՝ Հնդկաստանից կամ նույն Ֆրանսիայից հարձակողական զենքի գնումների վրա»։
 
Այնուամենայնիվ, սա հարցի մի փոքր միամիտ ձևակերպում է։ Կարելի է որոշակի վստահությամբ ենթադրել, որ այդ միլիարդները իրոք կծախսվեն էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի վրա։ Սակայն ինքնին նման հսկայական ներդրումների փաստը նշանակում է, որ Հայաստանի բյուջեում կազատվեն միջոցներ այլ, օրինակ՝ այդ նույն ռազմական ծախսերի վրա, որոնցից Հայաստանի կառավարությունը չի զլանա օգտվել։ Գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում։
 
Սա ստուգելը դժվար չի լինի։ Եթե Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի զգալի գումարով մեծանա (և պետք է նշել, որ նման միտում նկատվում է տարեցտարի, և, ի դեպ, ԵՄ-ից ներարկումներին զուգահեռ), ապա նշանակում է, որ շարունակվում է, և ոչ միայն շարունակվում, այլ նաև մեծանում է Հայաստանի ռազմականացման ծրագիրը։
 
Նման դեպքում, Երևանը և նրա «բարի կամեցողները» վտանգի են ենթարկում խաղաղ գործընթացը, որը, կարծես, մոտեցել է ֆինիշային գծին։ Սակայն, նույնիսկ եթե կարգավորման գործընթացը շուտով հասցվի ավարտվին՝ ռազմականացման հարցը, եթե այն շարունակվի, առանձին խնդիր կդառնա։
 
Այսպիսով, Հայաստանը կարող է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի նախապայմանները։ Նա կարող է նաև իրականացնել սահմանադրական բարեփոխումներ և հիմնական օրենքից հեռացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող կետերը։ Անելով այս քայլերը՝ նա կարող է խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Բայց եթե, այս ամենով հանդերձ Հայաստանը շարունակի ուժեղացված զինվել, ապա կասկածներ կծագեն՝ այս երկրի կողմից կնքված պայմանավորվածություններին հետևելու ունակության մեջ։
 
Սա ոչ բոլոր դեպքերում է ավտոմատ կերպով նշանակում պատերազմ, սակայն կստեղծի, ավելի ճիշտ՝ կվերստեղծի թշնամանքի անբարենպաստ ֆոն Հարավային Կովկասում, որից մենք այդքան դժվարությամբ ձգտում ենք ազատվել։
 
Այստեղ տեղին կլինի հիշեցնել, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ որոշել է աջակցություն հայտնել՝ հարաբերությունների նորմալացման Բաքվի և Երևանի գործողություններին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կարճագույն ժամանակահատվածում խաղաղ պայմանագրի ստորագրումը թույլ կտար նոր էջ բացել տարածաշրջանի և դրանից դուրս բոլոր երկրների, ժողովուրդների համար», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
 
Հիմա չենք սկսի քննարկել այն մասին, թե որքանով է Մակրոնը անկեղծ իր ցանկություններում, սակայն խոսքերը նա ճիշտ է ընտրել՝ «նոր էջ բացել»։ Մնում է հուսալ, որ Բրյուսելն ու Փարիզը վերջապես հասկացել են այդ քայլի անհրաժեշտությունը։ Հայաստանի ռազմականացումը ըստ սահմանման անհամատեղելի է այդ միջոցառումների հետ։
 
Բայց կա ևս մեկ ասպեկտ, բացի ռազմականացումից, որը մտահոգություն է առաջացնում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների կապակցությամբ։ Այն, ինչ հեշտությամբ է Փաշինյանը ընդունում՝  ֆինանսական ներարկումները Արևմուտքից, մասնավորապես՝ Եվրոպայից, որոշակի կասկածներ է ներշնչում, թե նա որքան հետևողականորեն կարող է վարել իր երկրի ինքնիշխանության ամրապնդման քաղաքականությունը։ Եթե գործընթացը հետագայում ևս շարունակվի, ապա Հայաստանը պարզապես մեկ ավագ եղբորը կփոխարինի մյուսով, իսկ դա կնշանակի լարվածության մշտական օջախի պահպանում Հարավային Կովկասում։
 
Երևանը, արտասահմանից դրամաշնորհներից ավելի մեծ չափով պետք է կողմնորոշվի իր եկամուտների դիվերսիֆիկացման վրա՝ առաջին հերթին հիմնվելով՝ տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցական նախագծերում ներգրավվածության վրա։
 
Դրա ձգտումները նկատելի են, սակայն միևնույն ժամանակ, Փաշինյանի թիմի համար, կարծես, ափսոս է հրաժարվել բարերարների առատաձեռն նվիրաբերումներից։ Իսկ սա մեծ սխալ է, քանի որ անվճար պանիրը գիտեք թե որտեղ է լինում։

Caliber.Az
Դիտումներ: 290

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Կոպիտ խառնվածքով դեսպան Սոբհանին լքում է Հայաստանը

203
17 Սեպտեմբերի 2025 14:03
2

Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

187
16 Սեպտեմբերի 2025 16:12
3

Վաշինգտոնյան ազդակ Երևանը վերանայում է իր անվտանգության ճարտարապետությունը

185
16 Սեպտեմբերի 2025 16:21
4

Անգրագիտության վերացում Օհանյանի համար Նախաստորագրումը որպես ռևանշիստների պատրանքների դատավճիռ

183
17 Սեպտեմբերի 2025 09:25
5

Ռուսաստանի և Ուկրաինայի համալսարանների շրջանավարտների մեծ մասը ձախողել են քննությունը Ադրբեջանում

170
16 Սեպտեմբերի 2025 15:28
6

Անսահման սահմանափակումներ Էմին Գալալիի մտորումները

157
16 Սեպտեմբերի 2025 15:18
7

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները լուսանկարվել են Շուշայի ամրոցի ֆոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
16 Սեպտեմբերի 2025 18:28
8

Խաղաղությունը որպես ռեսուրս Փաշինյանի պարզ և բարդ թեզերը

148
16 Սեպտեմբերի 2025 11:38
9

Ի.Ալիևը շնորհավորել է «Ղարաբաղին» Չեմպիոնների լիգայում պատմական հաղթանակի կապակցությամբ

146
17 Սեպտեմբերի 2025 12:15
10

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

143
18 Սեպտեմբերի 2025 14:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading