Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մոտ ժամանակում ակտիվացնել Հարավային Արազի միջանցքը
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մոտ ապագայում ակտիվացնել Հարավային Արազի միջանցքը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Սա ազդակ կհաղորդի իրանա-ադրբեջանական հարաբերություններին հաղորդակցության ոլորտում։ Կարելի է ասել, որ այս միջանցքը շատ կարևոր դեր է խաղալու Ադրբեջանի հիմնական հատվածը Նախչըվանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է նա։
Անցյալ տարի Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի տարածքում նոր տրանսպորտային զարկերակի ստեղծման մասին, որը կապելու է Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը և Ադրբեջանի մեկ այլ բաղկացուցիչ մասը՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը։