Լաչինի միջանցքը չարաշահվում է Հայաստանի անօրինական ռազմական գործունեության համար Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության տարածքների՝ 44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքում ազատագրումից հետո հիմնական սպառնալիքներից մեկը, որը խոչընդոտում է հետհակամարտային շրջանում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ներքին տեղահանվածների իրենց հողեր վերադարձին և այնտեղ խաղաղ ապրելուն, հանդիսանում են նպատակաուղղված ականապատման դեպքերը, որոնք վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատման գործընթացի շարունակությունն են:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Հայկական արտադրության հակահետևակային ականների տեղափոխումը Ադրբեջանի տարածք 2021 թվականին ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ չնայած եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը նախատեսված է միայն քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար, Հայաստանը շարունակում է չարաշահել այս ճանապարհը անօրինական ռազմական գործողությունների համար: Սա նաև ցույց է տալիս, որ պնդումները, թե Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ականներ չի արտադրել և չի արտահանել, չունեն որևէ իրական հիմք։
Սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի զինված ուժերի ձեռնարկած լայնածավալ սադրանքների և հարձակումների ժամանակ հայ զինվորականները օգտվելով մթությունից և բարդ ռելիեֆից՝ փորձում էին ականապատել մատակարարման ուղիները և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև ընկած տարածքները։
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հայաստանը նախ հերքում էր ականադաշտերի քարտեզների գոյությունն ընդհանրապես, սակայն միջազգային ճնշման արդյունքում տրամադրեց դրանց ընդամենը 25%-ը: Նշենք, որ ականների վերջին պայթյունների մոտ 55%-ը տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք չեն համապատասխանում Հայաստանի տրամադրած քարտեզներին։
Պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, հրաժարվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, վերջնականապես դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, անհապաղ դադարեցնի Ադրբեջանի տարածքների ականապատման գործողությունները, համագործակցի ականազերծման ուղղությամբ և Ադրբեջանին տրամադրի ականադաշտերի ճշգրիտ քարտեզները։ Այս քայլերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ։







