Քաղաքականություն
A+
A-
Խալաֆ Խալաֆով. Իրանը պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար
30 Հունվարի 2023 11:34
«Հունվարի 27-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված ահաբեկչություն է իրագործվել»:
Այս մասին, ըստ Caliber.Az-ի, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Փոխնախարարի խոսքով՝ այս միջադեպն անսպասելի էր.
«Որովհետև նման միջադեպերը քիչ հավանական են, ընդհանուր առմամբ անընդունելի։ Վիեննայի կոնվենցիայի համապատասխան հոդվածների համաձայն՝ դեսպանատան ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում դրա անվտանգության համար։ Իրանը, որպես պետություն, պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար»։
Caliber.Az
Դիտումներ: 74