twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հայաստանը շահագրգռված չէ Լաչինի ճանապարհով երթևեկության տրանսպարենտության մեջ Բայրամովի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

10 Մարտի 2023 16:39

2023 թվկխնի փետրվարի 23-ի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ կապված, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակը տարածվել է որպես Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ այդ մասին տեղեկատվությունը զետեղված է ԱԳՆ-ի կայքում։

Նամակում ասվում է.

«Ձեզ եմ դիմում Միջազգային դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ կայացված վճռի հետ կապված»:

Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Ադրբեջանը հավատարիմ է Դատարանի վճիռը կատարելուն և շարունակում է կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները։

Ինչպես Ձեզ, հնարավոր է, որ արդեն հայտնի է, Հայաստանը Դատարանին դիմել է՝ հետևյալ երեք ժամանակավոր միջոցներ նշել Ադրբեջանի նկատմամբ՝ այն իրավիճակի համատեքստում, որը, ինչպես պնդում է Հայաստանը, կազմավորվել է Ադրբեջանում Խանքենդի Լաչին ճանապարհին։

ա) «Ադրբեջանը պետք է դադարեցնի կազմակերպել և աջակցել ենթադրյալ «բողոքի ակցիաներին», որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան ազատ տեղաշարժը»;

բ) «Ադրբեջանը պետք է անհապաղ լիովին վերականգնի Լեռնային Ղարաբաղին բնական գազով և հանրային այլ կոմունալ ծառայություններով ապահովելու գործընթացը և ձեռնպահ մնա այդ գործընթացը խաթարելուց, կամ դրա համար խոչընդոտներ ստեղծելուց».

գ) «Ադրբեջանը պետք է ապահովի՝ բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:

Դատարանը վերոհիշյալ առաջին երկու ժամանակավոր միջոցները համարել է չհիմնավորված և երկու միջոցներն էլ ամբողջությամբ մերժել է:

Դատարանի որոշումը, որով մերժվել են այս խնդրանքները, հաստատում է, որ այն պնդումները, որոնք Հայաստանը շարունակում է անխոհեմ կերպով տարածել, հիմնավորված չեն. Հայաստանը չի կարողացել փաստացի ապացույցներ ներկայացնել, որպեսզի հիմնավորի իր պնդումները այն մասին, որ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների մի խմբի կողմից՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին անցկացվող բողոքի ակցիաները «կազմակերպված են Ադրբեջանի կառավարության կողմից», և որ «Ադրբեջանը խափանում է բնական գազի մատակարարումը և այլ կոմունալ ծառայությունների ( ինչպիսին է էլեկտրաէներգիան և ինտերնետը) տրամադրումը» դեպի ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր տեղակայման տարածք։

Ինչ վերաբերում է երրորդ միջոցին, որի ընդունումը հաջողվել է Հայաստանին, ապա Դատարանը մերժել է այդ միջոցը ընդունել Հայաստանի պահանջած ձևով։ Փոխարենը 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշման մեջ Դատարանը ի գիտություն է ընդունել՝ 2023 թվականի հունվարի 30-ին կայացած լսումների ընթացքում այն պարտավորոթյունների վերաբերյալ կողմի ներկայացուցչի հայտարարությունը այն մասին, որ. Ադրբեջանը ձեռնարկել և պարտավորվում է իր հնարավորությունների սահմաններում շարունակել այն բոլոր քայլերը, որպեսզի երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով, ներառյալ մշտական և կանոնավոր փոխգործակցությունը [Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ։ )], ռուս խաղաղապահների հետ կապերի հաստատման մեջ A/77/774 S/2023/145 23-03694 3/5 աջակցության տրամադրումը, Ղարաբաղում տեղի բնակիչների հետ շփվելու միջոցներ ձեռնարկելու և եթե Հայաստանը վերջապես որոշի, որ դա իրոք նրա խնդիրն է, և համաձայնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ինչպես նաև Հայաստանի հետ։

Միջազգային հանրության ուշադրությանը բազմիցս ներկայացվել է, որ այս ճանապարհը Հայաստանի կողմից օգտագործվում է երրորդ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի տարածք ապօրինի տեղափոխելու, Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի ռոտացիայի համար, Ադրբեջանի տարածք ռազմական տեխնիկայի և զենքի, ներառյալ վերգետնյա ականների տեղափոխման, և Ադրբեջանի բնական ռեսուրսների շարունակական ապօրինի շրջանառության համար։ Ադրբեջանը կկատարի Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցները ձեռնարկելու մասին Դատարանի կողմից նշված միջոցները, և նա հավատարիմ է մնում բոլոր հումանիտար կարիքների անհապաղ բավարարմանը, որոնք կարող են ծագել Հայաստանի բնակիչների շրջանում։

Ադրբեջանը Խանքենդի-Լաչին ճանապարհի հատվածում մի խումբ խաղաղ ցուցարարների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հենց սկզբից ձեռնարկում է իր տրամադրության տակ առկա հետևողական միջոցները՝ իրավիճակի կարգավորման և այս ճանապարհով տեղաշարժի անվտանգությունն ապահովելու համար եռակողմ հայտարարության մեջ ստանձնած A/77/774 S/2023/145 4/5 23-03694 պարտավորությունների ապահովումը։ Ինչպես Ձեզ մանրամասն տեղեկացրել եմ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի իմ նամակում, ոչ Ադրբեջանի Հանրապետությունը, ոչ ցուցարարները ճանապարհի վրա տեղաշարժի որևէ սահմանափակում չեն սահմանել։ Իրականում, բողոքի ակցիայի վայրին մոտեցող ոչ մի քաղաքացիական անձի մուտքը չի մերժվել:

Ադրբեջանի կառավարությունը պահպանել է և շարունակում է սերտ կապեր պահպանել՝ Խանքենդիում գտնվող ԿԽՄԿ գրասենյակի և խաղաղապահ քանակակազմի հետ և ձեռնարկում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ներկա իրավիճակի պատճառով առաջացած ցանկացած մարդասիրական կարիքները բավարարելու համար։ ԿԽՄԿ-ի և խաղաղապահ քանակակազմի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, խաղաղ ցույցի մեկնարկից ի վեր ճանապարհով անարգել անցել են խաղաղապահ կոնտինգենտի մոտ 3000 մեքենա, ԿԽՄԿ-ն և տեղի հայ բնակիչները։ Նույնը վերաբերում է ապրանքներին և տրանսպորտային միջոցներին:

Իրականում, ճանապարհով անցնող բոլոր տրանսպորտային միջոցների ավելի քան 60 տոկոսը՝ տեղի բնակչության համար սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ տեղափոխած ծանր բեռնատարներ են: Բացի այդ, Ադրբեջանը ԿԽՄԿ-ին հայտնել ՝ նման ապրանքների ցանկացած պակասությունը վերացնելու իր պատրաստակամության մասին։ Չնայած մինչ օրս նման անհրաժեշտություն չի եղել, Ադրբեջանը հավատարիմ է մնում՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում հայազգի իր քաղաքացիների մարդասիրական կարիքները բավարարելուն:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը շարունակում է համակարգել գործունեությունը ԿԽՄԿ-ի հետ, որը նպաստում է երկու ուղղություններով մարդկանց տեղաշարժը՝ բժշկական կարիքների և ընտանիքի վերամիավորման համար։ Բացի խաղաղապահ քանակակազմի և ԿԽՄԿ-ի հետ փոխգործունեությունից, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները կշարունակեն երկխոսությունը տեղի հայ բնակիչների հետ՝ առաջարկելով ճանապարհի երկայնքով տեղաշարժի կազմակերպման հետ կապված հարցերը լուծելու ևս մեկ տարբերակ։ Ինչ վերաբերում է աշխատանքի մյուս ուղղությանը, ապա Ադրբեջանը վերջերս Հայաստանին է փոխանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին Լաչինի ճանապարհի սկզբում սահմանային անցակետեր ստեղծելու մասին իր առաջարկը։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահը։

Դրանով իսկ Հայաստանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհով շարժման տրանսպարենտությամբ, հատկապես այն հաշվառմամբ, որ Հայաստանը շարունակում է կեղծ հայտարարություններ տարածել Լաչինի ճանապարհին տիրող փաստացի իրավիճակի հետ կապված՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը և խանգարել այս խնդրի լուծմանն ուղղված ջանքերին։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին համառորեն կոչ անել՝ դադարեցնել Լաչինի ճանապարհի չարաշահումը և սկսել իրական բանակցություններ՝ Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով այս հարցի շուրջ մտահոգությունները վերացնելու համար։ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը համոզել Հայաստանին դա անել:

Caliber.Az
Դիտումներ: 164

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

226
12 Ապրիլի 2025 11:53
2

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

167
14 Ապրիլի 2025 16:56
3

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

154
12 Ապրիլի 2025 10:21
4

Վկան դատարանում պատմել է Խանքենդիում 1988 թվականի իրադարձությունների մասին

152
12 Ապրիլի 2025 09:34
5

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

143
14 Ապրիլի 2025 21:03
6

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

96
15 Ապրիլի 2025 11:00
7

Արևմտյան Ադրբեջանի իրողությունները քննարկվել են Անթալիայի ֆորումում

96
12 Ապրիլի 2025 12:42
8

Թուրք փորձագետ. խաղաղություն Հայաստանին ավելի շատ է պետք, քան Ադրբեջանին

91
12 Ապրիլի 2025 10:50
9

Թուրքական պարբերական. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

89
12 Ապրիլի 2025 11:04
10

Ալիևը հանդիպել է Սուդանի ղեկավարի հետ

85
12 Ապրիլի 2025 09:54
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading