Քաղաքականություն
A+
A-
Հասանովը՝ Աքարին. Հայերի բոլոր սադրանքները կանխվել են
15 Սեպտեմբերի 2022 10:52
Կայացել է ԱՀ պաշտպանության Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև հերթական հեռախոսազրույց։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում, Զ.Հասանովը իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին և նշել, որ Հայաստանի զինված ուժերի բոլոր սադրանքները վճռականորեն կանխվել են։
Հ.Աքարն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը մշտապես բարոյական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։
Caliber.Az
Դիտումներ: 266







