Հիքմեթ Հաջիևը դատապարտել է The New York Times-ի կողմնակալությունը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նամակ է գրել ամերիկյան The New York Times թերթի խմբագրին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ նախագահի օգնականն այս նամակը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ցավում եմ, որ բոլոր կարծիքների համար օբյեկտիվ հարթակ լինելու փոխարեն NYT-ն պատնեշներ և բյուրոկրատական արգելքներ է դնում այլընտրանքային կարծիքների ճանապարհին:
X-ը այլընտրանքային, նույնիսկ ավելի հզոր, ազատ և բաց հարթակ է տրամադրում արևմտյան որոշ լրատվամիջոցների տեղեկատվական մենաշնորհի դեմ, որոնք խորհրդային ոճի քարոզչություն են ծավալում իմ երկրի դեմ: Այս բոլոր հոդվածները, այդ թվում՝ NYT հոդվածը ստուգելիս, թվում է, թե դրանք բոլորը գրված են նույն կառավարության խմբագրության կամ PR ընկերության կողմից, որը ֆինանսավորվում է հայկական լոբբիի և կառավարության կողմից»,- գրել է Հաջիևը։
My Open Letter to @nytimesworld @nytimes
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) September 6, 2023
Instead of being a fair platform for all voices, I do regret that NYT is putting firewalls and bureaucratic barriers to alternative views.
X [former Twitter] provides alternative even more powerful free and open platform against the… pic.twitter.com/t0iGd0yuV5







