Տնտեսություն
A+
A-
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Ադրբեջանը աշխարհում զբաղեցնում է 93-րդ տեղը
16 Հունվարի 2023 12:52
2022 թվականին Ադրբեջանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (6842 դոլար) աշխարհում զբաղեցրել է 93-րդ տեղը։ Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տարածել RankingRoyals գործակալությունը։
Ընդհանուր առմամբ վարկանիշում ներկայացված է 181 երկիր։ Առաջին տեղում Լյուքսեմբուրգն է՝ 127,673 դոլար, վերջին տեղում Բուրունդին՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ընդամենը 293 դոլար:
Հարևանների առումով Իրանը զբաղեցնում է 48-րդ տեղը (23034 դոլար), Ռուսաստանը՝ 66-րդ (14665 դոլար), Թուրքիան՝ 82-րդ (9961 դոլար), Վրաստանը՝ 96-րդ (6770 դոլար), Հայաստանը՝ 104-րդ (5972 դոլար):
Caliber.Az
Դիտումներ: 52