Մեկնարկել է ԹՊԿ սփյուռքի համար պատասխանատու պետական կառույցների ղեկավարների Բաքու-Շուշա համաժողովը
Մեկնարկել է Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ պետությունների սփյուռքի համար պատասխանատու պետական կառույցների ղեկավարների Բաքու-Շուշա համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, միջոցառումն անցկացվում է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ՝ ԹՊԿ-ի հետ համագործակցությամբ։
Համաժողովում քննարկվում է սփյուռքի գծով համատեղ գործողությունների ծրագիրը և մասնակից կառույցների 2023 թվականի գործունեության ռազմավարությունը։
Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը, Թուրքիայի ԱԳՆ Արտերկրում գտնվող հայրենակիցների և հարազատ համայնքների վարչության նախագահ Աբդուլլահ Էրենը, ԹՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Երժան Մուկաշը, Հունգարիայի ազգային քաղաքականության գլխավոր քարտուղար Յանոս Պոտարին, Ղրղզստանի նախագահին առընթեր պետական լեզվի և լեզվական քաղաքականության ազգային հանձնաժողովի նախագահ Կանիբեկ Օսմոնալիևը, Ուզբեկստանի նախարարների կաբինետին կից ազգամիջյան հարաբերությունների և օտարերկրյա երկրների հետ բարեկամական հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռուստամբեկ Կուրբանովը, Ղազախստանի «Օթանդաստար» հիմնադրամի միջազգային վարչության ղեկավար Կալիբեկ Կոբլանդին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության ղեկավար Քեմալ Քերպուլուն։
Ֆորումի ընթացքում մտքեր կփոխանակվեն թյուրքական համայնքների ինտեգրմանն ուղղված կարևոր նախագծերի, ԹՊԿ անդամ երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության խորացման, և մի շարք այլ հարցերի շուրջ։