Քաղաքականություն
A+
A-
Յաշար Ալիև. Ադրբեջանը խորապես մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով
23 Փետրվարի 2023 12:55
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ելույթ է ունեցել Ուկրաինային նվիրված Գլխավոր ասամբլեայի 11-րդ արտահերթ նստաշրջանում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, դիվանագետը նշել է, որ ճգնաժամը պետք է կարգավորվի միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Նա հայտարարել է, որ մյուս անդամ երկրների հետ մեկտեղ Ադրբեջանը խորապես մտահոգված է այն ամենով, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Դիվանագետը խոսել է նաև Ադրբեջանի կողմից ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնության մասին։
Caliber.Az
Դիտումներ: 39