twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Նաիրա Հայրումյան. «Ռուսաստանը փորձում է արգելափակել իրանական տարանցումը Հայաստանի տարածքով»

27 Օգոստոսի 2022 12:13

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը՝ Թեհրանում բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լեվիտինի հետ։

Փոխադարձաբար ընդգծվել է Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման համար Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Լևիտինը հայտարարել է, որ Իրանը կարող է լինել փոխադրումների համար այլընտրանքային ու հարմար երթուղի և հանդես գալ որպես Ռուսաստանի համար տարանցիկ հանգույց։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ այս տեղեկությունը մեծ անհանգստություն է առաջացրել հայ փորձագիտական հանրության շրջանում։

Այսպես, «lragir»-ի հայկական խմբագրության տեսաբան Նաիրա Հայրումյանը ներխուժել է հոդվածով, որն անվանել է՝ «Ռուսաստանը փորձում է արգելափակել իրանական տարանցումը Հայաստանով. արտատարածքային միջանցքների «ծայրերը» պատրաստ են»։

«Հիշեցնեք, որ Ռեշտ-Աստարա երթուղու, որպես Հյուսիս-Հարավ միջանցքի (Սանկտ Պետերբուրգից Ադրբեջանով դեպի Իրան և Հնդկաստան) մի հատվածի մասին Պուտինը հիշել է վերջերս Թեհրան կատարած իր այցի ժամանակ: Ինքստինքյան Իրանը այդ երթուղու նկատմամբ հատուկ շահագռգռվածություն չի դրսևորել՝ լոբբինգ անելով մյուս՝ Հյուսիս-Հարավ երթուղին, որը Հայաստանի և Վրաստանի միջով անցնում է դեպի Եվրոպայի սևծովյան ափեր։

Հայաստանով անցնող երթուղին կարող է հայտնվել վտանգի տակ, եթե իրականություն դառնան Ռուսաստանի և Թուրքիայի կողմից պարտադրված արտատարածքային միջանցքները։ Հայաստանի կառավարությունն արդեն մշակել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետերի բացման մասին օրենքի նախագիծը և համաձայնել է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու վերաբերյալ։ Այսինքն՝ արտատարածքային միջանցքների համար «ծայրերը» պատրաստ են, չնայած չկան ոչ մի փաստաթղթեր այն մասին, թե որտեղով են անցնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները։

Հայաստանի դեմ ռազմական արշավում Ռուսաստանի նպատակներից մեկը վերաբերվել է Իրանից Հայաստանի միջով դեպի Եվրոպա տարանցման արգելափակմանը։ Խոսքը ոչ միայն ապրանքների, այլեւ էներգակիրների տարանցման մասին է։

Իրանը և ԱՄՆ-ը մոտ են միջուկային գործարքի վերսկսմանը և Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելուն։ Վերլուծաբաններն արդեն ասում են, որ իրանական էներգակիրները կարող են փոխարինել ռուսական վառելիքին եվրոպական շուկայում։ Ահա թե ինչու է Մոսկվան ակտիվորեն առաջ տանում Ռեշտ-Աստարա նախագիծը և Հայաստանի տարածքով տարանցումը տորպեդահարում է արտատարածքային միջանցքներով ու ահաբեկչությամբ։

Օրերս Իրանի հետ սահմանակից Հայաստանի Սյունիքի (Զանգեզուր-խմբ.) մարզ է այցելել նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։ Նա առաջին անգամ է այցելել տվյալ մարզը և հայտարարել է, որ դեսպանատունը պատրաստ է իր երկրից ներդրողներ ուղղարկել Սյունիք։ Չինաստանը, որը 2020 թվականի հոկտեմբերին ձախողեց Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումը, Թուրքիայից ապագա տրանսպորտային նախագծերի առնչությամբ նախապատվություններ է ստացել։

Օգոստոսի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները, իսկ օգոստոսի 31-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Դրանից մի քանի օր առաջ Բաքուն Ռուսաստանից, որպես նվեր է ստացել Լաչինը, իսկ Ադրբեջանի վարչապետը մասնակցել է Ղրղզստանում ԵԱՏՄ-ի նիստին, որտեղ քննարկվել են նաև տրանսպորտային հարցեր։ Միաժամանակ ԱՄՆ-ը պետքարտուղարի նախկին օգնական Ֆիլիպ Ռիկերին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, համառորեն հիշեցնելով Մինսկի խմբի մանդատի մասին»,- գրում է Հայրումյանը։

Caliber.Az
Դիտումներ: 353

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

183
13 Մայիսի 2025 16:37
2

Ռևանշիզմ արվեստի քողի տակ Մշակույթային ական Սանկտ Պետերբուրգի բեմի վրա

146
14 Մայիսի 2025 14:19
3

Ադրբեջանցի փորձագետը դարձել է հայկական հաղորդման հյուրը ՏԵՍԱՆՅՈՒԹ

145
14 Մայիսի 2025 18:28
4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

133
13 Մայիսի 2025 10:12
5

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

120
13 Մայիսի 2025 09:50
6

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

114
12 Մայիսի 2025 12:48
7

Էրդողանի խորհրդականը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը նպաստելու Անկարայի պատրաստակամության մասին

98
12 Մայիսի 2025 11:42
8

Ուկրաինայի զինված ուժերի ադրբեջանցի զինծառայող է զոհվել

84
12 Մայիսի 2025 17:52
9

Ադրբեջանի և Պակիստանի դեսպանները հանդիպել են Իրանում

80
12 Մայիսի 2025 18:06
10

Հայկական զորքերը շարունակում են սրել իրավիճակը. հերթական գնդակոծություն

80
14 Մայիսի 2025 09:19
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading