Տարածաշրջան
A+
A-
Նաիրի Հոխիկյան. ԵՄ դիտորդները տեղեկություններ են հավաքում ռուսական զորքի մասին
03 Նոյեմբերի 2023 13:28
Քաղաքագետ Նաիրի Հոխիկյանը մեկնաբանել է ՀՀ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանման ստեղծումը՝ ենթակառուցվածքների վերահսկման համար։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Պետական մտածողության տեսանկյունից, դա, իհարկե, լավ բան է։ Երկրի ներսում պետք է գործեն միայն տվյալ երկրի ուժային կառույցները, բայց եթե Նիկոլի համաձայնությամբ, Հայաստանում վխտում են «Եվրոպացի դիտորդները» և «ռուսական բազաների զորքերը», ապա չափազանց ծանր է դառնում երկրի անվտանգության ապահովումը։
Եվրամիության դիտորդները Հայաստան եկան 2022-ից՝ Նիկոլի հրավերով։ Պաշտոնապես դրա նպատակը սահմանային դիտարկումն էր, բայց իրականում դիտորդները ծավալուն տեղեկություններ են հավաքում Հայաստանի ներքին անվտանգային համակարգերի ու ռուսական զորքի մասին», - գրում է քաղաքագետը։
Caliber.Az
Դիտումներ: 192