Քաղաքականություն
A+
A-
Նախագահի օգնականը հանդիպել է Ղարաբաղ այցելած օտարերկրյա ճանապարհորդների հետ
20 Հունիսի 2022 09:55
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է օտարերկրյա ճանապարհորդների հետ։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ինքը՝ Հիքմեթ Հաջիևը։
«Ուրախ եմ ծանոթանալ և ողջունել «Մարդիկ, որոնք ամենից շատ ճանապարհորդում են» ակումբի անդամներին: Հյուրերը եղան ազատագրված տարածքներում՝ Քելբաջարից մինչև Շուշա, և ականատես եղան հայկական վանդալիզմի մասշտաբներին և օկուպացիայի հետևանքներին։ Նրանք հիացած էին Ադրբեջանում վերակառուցման և քաղաքաշինության տեմպերով»,- նշել է նախագահի օգնականը։
Caliber.Az
Դիտումներ: 117