Տնտեսություն
A+
A-
Նախարար. Ադրբեջանի արդյունաբերական գոտիներում արտադրվել է 8,45 մլրդ մանաթի արտադրանք
22 Հունվարի 2024 14:18
Այսօր լրանում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Տնտեսական գոտիների զարգացման գործակալության (İZİA) ստեղծման երեք տարին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ:
«Այս ընթացքում İZİA-ի կողմից կառավարվող արդյունաբերական գոտիներում ռեզիդենտի կարգավիճակ է տրվել 56 տնտեսվարող սուբյեկտի՝ 750 մլն մանաթ ներդրումների ծավալով։ Բացի այդ, սկսել է գործել 17 ձեռնարկություն, ստեղծվել է 1336 մշտական աշխատատեղ։
Երեք տարվա ընթացքում արդյունաբերական գոտիներում արտադրվել է 8,45 մլրդ մանաթի արտադրանք, որից 35,7%-ը (3,02 մլրդ) արտահանվել է»,- նշվում է հրապարակման մեջ:
Caliber.Az
Դիտումներ: 117