Քաղաքականություն
A+
A-
Ուզբեկստանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
24 Նոյեմբերի 2023 10:18
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, հյուրի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Շավքաթ Միրզիյոևին օդանավակայանում դիմավորել են՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը և այլ պաշտոնատար անձինք։
Caliber.Az
Դիտումներ: 161