twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ուկրաինական հեռուստաալիքը Մոսկվայի հռչակագրի մասին. Ալիևի սառը պրագմատիզմը ՏԵՍԱՆՅՈՒԹ

25 Փետրվարի 2022 16:52

Համաուկրաինական «24 ալիք» լրատվական ալիքը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից Դաշնակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ սյուժե է պատրաստել է ։ Այսպես, փետրվարի 23-ին, չնայած Մոսկվայի և Կիևի միջև ստեղծվող ծանր իրավիճակին՝ WTF-ի հաղորդման թողարկությունում, նրա հաղորդավար Ալեքսեյ Պեչինը պատմել է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ փաստաթուղթը, փոխանցում է Caliber.Az-ը։

«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Որի արդյունքում երկու երկրները ստորագրել են, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական լուծումներ պարունակող շուրջ 43 կետերից բաղկացած դաշնակցային հռչակագիր։ Անշուշտ, առաջինը, ինչի մասին կարելի է մտածել. «Չէ որ դա իսկական զրադա է» (ուկրաիներենից թարգմանությամբ՝ դավաճանություն, կամ մատնություն-բացատրությունը խմբագրությանն է), չէ որ Ալիևը վերջերս էր այցելել Կիև և նույնպես պնդում էր, որ ամեն ձևով կաջակցի մեր երկրին։ Բայց եկեք նախ մանրամասն քննենք տվյալ փաստաթուղթը։ Եվ ահա այստեղ անմիջապես կնշեմ, որ այն կառուցված է սառը պրագմատիզմի վրա։

Ընդհանուր առմամբ, 43 կետերը՝ բավականին շատ է, այնպես որ առաջարկում եմ կանգ առնել ամենահիմնականների վրա։ Սկսենք նրանից, որ այդ պայմանագրում գրանցված է, թե ինչպես երկու կողմներն էլ հասկանում են Ադրբեջանի համար այսօր հիմնական խնդիրը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը։ Ալիևը բառացիօրեն Պուտինից քամել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ներկայիս ձևով ճանաչումը և նույնիսկ կոչ է արել ազդել, որպեսզի Հայաստանը տարածաշրջանից դուրս բերի իր բացարձակապես բոլոր զորքերը։

Իսկ դուք ի՞նչ էք կարծում։ Պուտինը ոչ թե պարզապես համաձայնվել է, այլ նաև խոստացել է ճնշում գործադնել Հայաստանի վրա։ Եվ սա հատկապես ուշագրավ է, չէ որ Հայաստանը արդեն վաղուց հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը և նույնիսկ անդամակցում է ՀԱՊԿ-ում։ Սակայն, ինչպես հիշում եք, երբ Ղարաբաղում սկսեց բորբոքվել նոր պատերազմ, Ռուսաստանից ոչ մի օգնություն չհետևեց, նույնիսկ չնայած Հայաստանի անմիջական խնդրանքին։ Եվ ահա մի երկու տարի անց Կրեմլը վերջնականապես խոստովանեց, որ պարզապես թքաց ունի հայկական շահերի վրա։ Դրանով հանդերձ Պուտինին այդպես էլ չհաջողվեց Ալիևից դուրս հանել ոչ մի պատասխան ճանաչում՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Իսկ հռչակագրի ստորագրումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահն ոչ մի խոսք չասեց այսպես կոչված «ԼԴԺՀ»-ի իբր ճանաչման և ավելին, օկուպացված Ղրիմի մասին։ Առավել ևս, Ադրբեջանի հարցում Պուտինը ոչ մի Ռուսաստանի կայսրության վերականգնման և ՆԱՏՕ-ի առասպելական սպառնալիքի մասին նույնպես ոչինչ չի ասել։ Դաշնակցային հռչակագրում հստակ գրանցված է, որ Ադրբեջանը ազատ կարող է անդամակցել ցանկացած միջազգային դաշինքինև կազմակերպությանը, իսկ Կրեմլը դրանով հանդերձ անպայման աջակցում է նրա ընտրությանը։ Հռչակագրում գրանցված է նաև Կրեմլի համար առավել կարևոր՝ էներգետիկ հարցը։ Չէ որ ակնհայտ է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կրախի է մատնվել, իսկ Եվրոպան աստիճանաբար կհրաժարվի ռուսական գազից։ Եվ որովհետև Պուտինին հանրավոր է արագ փնտրել իրացման նոր շուկաներ։ Եվ ահա այդպիս շուկաներից մեկը այժմ կարող է դառնալ Ադրբեջանը։ Բայց ահա այստեղ ծագում է ոչ միանշանակ իրավիճակ, չէ որ Ադրբեջանը՝ այն երկրներից մեկն է, որը ընդհակառակը, «Գազպրոմին» դուրս է մղում եվրոպական շուկայից։ Բայց այստեղ Ալիևը նույնպես դիմել է խորամանկության՝ Պուտինը նրան խոստացել է ներդրումներ անել Ադրբեջանի էներգետիկ հատվածում։ Այժմ Ադրբեջանը ճիշտ այնպես, ինչպես Չինաստանը, կարող է Ռուսաստանից զեղճով գազ գնել, իսկ քանի որ Ռուսաստանի համար եվրոպական շուկայի մուտքը փակ է, ապա Ադրբեջանը այդ գազը կվերավաճառի Եվրոպա, միայն արդեն ոչ թե զեղճված, այլ փոխանակման գնով։ Ավելին, Պուտինը Ալիևին առաջարկել է վճարումները կատարել ռուսական ռուբլիով և ադրբեջանական մանաթով։

Կարող է թվալ, որ Ադրբեջանը պարզապես կրիտիկական պահին օգնության ձեռք է մեկնում Կրեմլին։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ Ալիևը պարզապես հետևում է սեփական շահերին։ Ադրբեջանի նախագահը հասկանում է, թե Պուտինը ինչպիսի վիճակում է դրել Ռուսաստանը։ Ուստի և նրանից քամում է ամենահնարվոր օգուտներ։ Դրանով հանդերձ նա չի անցնում կարմիր գծերը, որոնք կարող էն Ադրբեջանը գժտել Արևմուտքի հետ»,- ասել է ուկրաինական ալիքի հաղորդավար Ալեքսեյ Պեչինը։

Caliber.Az
Դիտումներ: 370

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

220
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

188
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

143
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

67
10 Մայիսի 2025 11:18
5

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

66
10 Մայիսի 2025 13:29
6

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
10 Մայիսի 2025 09:36
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

59
10 Մայիսի 2025 10:45
8

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
10 Մայիսի 2025 10:43
9

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

59
10 Մայիսի 2025 10:27
10

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

58
12 Մայիսի 2025 12:48
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading