Քաղաքականություն
A+
A-
Ուկրաինական քաղաքը մարդասիրական օգնություն է ստացել Ադրբեջանից
11 Մայիսի 2022 13:03
Ուկրաինայի Դնեպր քաղաքն Ադրբեջանից ստացել է 20 տոննա մարդասիրական օգնություն։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։
Մարդասիրական օգնությունը ներառում է երկարաժամկետ պահպանման սննդամթերք և դեղամիջոցներ:
«Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում դեսպանատանը և Ադրբեջանի ժողովրդին այս օգնության համար։ Կան ձավարեղեն, պահածոներ, յուղեր, ալյուր և երկարաժամկետ պահպանման բազմաթիվ այլ ապրանքներ։ Բացի այդ, դեսպանատունը մեզ դեղեր է ուղարկել»,- ասել է ուկրաինական «Ազգային պաշտպանության հիմնադրամ» բարեգործական կազմակերպության ղեկավար Նատալյա Կոստյուչենկոն։
Caliber.Az
Դիտումներ: 130







