Աշխարհ
A+
A-
Ուկրաինայի ԶՈՒ-ի գլխավոր հետախուզական վարչության պետն այցելել է Սևերոդոնեցկ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06 Հունիսի 2022 13:27
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պետ Կիրիլ Բուդանովը ստուգել է ԳՀՎ ստորաբաժանումների աշխատանքը Սևերոդոնեցկում։
Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում կատարելով ԳՀՎ-ին։
Նշվում է, որ Բուդանովը ծանոթացել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակին և որոշել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումների հետագա գործողությունները։
ԳՀՎ-ն նշում է նաև, որ Սևերոդոնեցկը ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմի «թեժ» ուղղությունն է։
«Որոշ հատվածներում նշվում է հակառակորդի տասնապատիկ առավելություն հրետանու հարցում: Չնայած դրան, Զինված ուժերը օկուպանտներին դուրս են մղում քաղաքից»,- ասվում է ԳՀՎ-ի հաղորդագրության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 140