Քաղաքականություն
A+
A-
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խուդաֆերին» սահմանային անցակետի հետ կապված
26 Հունվարի 2022 16:17
«Բաքու-Թաբրիզ-Բաքու չվերթի բացումը, ինչպես նաև Թաբրիզ-Նախչըվան երկաթուղային գծով մարդատար գնացքների երթևեկությունը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Գասիմիի Բաքու կատարած այցի արդյունքներն են»։
Այս մասին հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Խորրամը, հայտնում է Caliber.Az-ը:
«Իրանական մասնավոր ընկերությունների համատեղ համագործակցությունը երկաթուղու շինարարության, ազատագրված տարածքների վերականգնման, ավտոմոբիլային կամրջի կառուցման, Ջաբրայիլի շրջանում արդյունաբերական ավանի ստեղծման, Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանների տուրբինների գործարկման հարցերում, «Խուդաֆերին» սահմանային անցակետի գործարկումը այցի ընթացքում ձեռք բերված հաջող պայմանավորվածություններ են»,- նշել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 774