twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Պաշտպանության նախարարը հրամայել է վճռականորեն կանխել ցանկացած սադրանք Խորհրդակցություն հրամանատարական կետում

10 Սեպտեմբերի 2022 11:14

Սեպտեմբերի 10-ին Կենտրոնական հրամանատարական կետում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ ծառայողական խորհրդակցություն է տեղի ունեցել։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Caliber.Az-ին հայտնել են, որ խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև տեսակապի միջոցով՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և միավորումների հրամանատարներ։

Խորհրդակցությանը մանրամասն վերլուծվել են՝ օպերատիվ իրավիճակը և ներկա իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում։

Ընդգծելով վերջին շրջանում Հայաստանի զիված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության հետևանքով առաջացող լարվածությունը՝ Քելբեջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ՝ պաշտպանության նախարարը հրամայել է միշտ պատրաստ լինել ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կանխմանը:

Զ.Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց՝ պլանին համապատասխան ստորաբաժանումներում ձմռան նախապատրաստման աշխատանքների ավարտման, ինչպես նաև, մասնավորապես լեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին անհրաժեշտ ռեսուրսների մատակարարման վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին պաշտոնատար անձանց կոնկրետ հանձնարարականներ են տրվել՝ կապված զորքերում ծառայության կազմակերպման, ծառայողական և սոցիալական պայմանների հետագա բարելավման, ինչպես նաև ինժեներա-բժշկական ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների շարունակման հետ։

Caliber.Az
Դիտումներ: 143

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading