Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Հուլիսի 30-ին Կենտրոնական հրամանատարական կետում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նախարարի տեղակալների, զորատեսակների հրամանատարների, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների պետերի մասնակցությամբ։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապով ներգրավվել են՝ ազատագրված տարածքներում տեղակայված ռազմական միավորումերի և կազմավորումների հրամանատարները։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ ՊՆ-ին հղումով։
Ընդգծելով, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացած խորհրդակցությանը, որը նվիրված էր այս տարվա վեց ամիսների արդյունքներին, պետության ղեկավարը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի վաստակը՝ պաշտպանության նախարարը նշել է, որ պետության ղեկավարի հայտարարությունները հանդիսանում են ադրբեջանական բանակի առջև դրված կարևոր խնդիրները։
Նախարարը հանգամանորեն վերլուծել է օպերատիվ իրավիճակը և տիրող իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանին, ինչպես նաև ղարաբաղյան տնտեսական գոտում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, և հրամայել պատրաստ լինել՝ հակառակորդի կողմից ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կանխումներին։
Խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել, որ զորքերում պետք է ստուգումներ անկացվեն՝ հիմնվելով վեցամսյա մարտական պատրաստության գործընթացի արդյունքների վրա։
Զ.Հասանովը հանձնարարել է նոր ուսումնական շրջանում ուշադրություն դարձնել զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստվածությանը, ավելացնել վարժանքների և դաշտային պարապմունքների ինտենսիվությունը, ինչպես նաև բարձր մակարդակի վրա պահպանել ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը։
Պաշտպանության նախարարը համապատասխան անձանց հանձնարարել է աշխատանքներն ավարտել ստորաբաժանումներում ձմռան նախապատրաստման պլանին համապատասխան, անհրաժեշտ ռեսուրսները ժամանակին հասցնել ստորաբաժանումներին, հատկապես լեռնային շրջաններում տեղաբաշխվածներին, նորակոչիկներին ընդունել և տեղավորել համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև բարձր մակարդակով զինվորական երդման արարողությունների նախապատրաստման աշխատանքների կազմակերպումը։