Աշխարհ
A+
A-
Պետքարտուղար. Իտալիան ցանկանում է TAP-ի միջոցով գազի ներկրումը հասցնել 10 միլիարդ խորանարդ մետրի
14 Փետրվարի 2022 16:10
Իտալիան ցանկանում է ավելացնել իր բնական գազի ներկրումը Անդրադրիատիկ խողովակաշարով (TAP) մինչև տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մանլիո դի Ստեֆանոն։
«TAP-ը թույլ է տվել Իտալիային մեղմել էներգակիրների գների աճի հետևանքները: Այսօր բնական գազը կարևոր տարր է հանդիսանում էներգետիկ անցումն ապահովելու համար: Մենք նպատակ ունենք՝ TAP-ի միջոցով բնական գազի մատակարարումը տարեկան 7 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 10 միլիարդ խորանարդ մետրի: Հետագայում նախատեսվում է ավելացնել գազատարի թողունակությունը»,- ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 600