ՊՆ. ադրբեջանական բանակը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա անխափան ծառայություն, մեր օդային տարածքը մշտապես վերահսկվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ ՊՆ-ին հղումով։
ՀՕՊ ստորաբաժանումների բարձր մարտական պատրաստականության և զգոնության շնորհիվ օգոստոսի 13-ին Շուշա քաղաքի մերձակայքում հայտնաբերվել, հատուկ մեթոդով իջեցվել և առգրավվել է՝ մեր ստորաբաժանումների դիրքերի վրայով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձեր կատարող, հայկական ապօրինի զինված կազմավորումների կվադրոկոպտերը:
Ադրբեջանա-հայկական պետական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական բանակի անձնակազմը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք։