Պրոֆեսոր Խաչիկյան. Ֆրանսիան զինվոր չի ուղարկի, որ զոհվի Հայաստանի համար
«Իլհամ Ալիևը հասկանում է, որ Հայաստանը հիմա բարդ վիճակում է հայտնվել, մասնավորապես սեփական դիվանագիտական սխալների հետևանքով: Նա պահանջում է միջանցք և անկլավներ և ասում, որ սահմանը չպետք է լինի 70-ականների քարտեզներով, այլ ելնելով առկա իրավիճակից։ Իհարկե, նրա դիրքերը բավականին ամուր են, Ռուսաստանը և Եվրոպան կախված են նրանից»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա մենք տեսնում ենք, որ տարածաշրջանն իսկապես եռում է, և բախումների դեպքում դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են։
Ինչ վերաբերում է մեր արևմտյան երազանքներին, կուզենայի ասել, որ երեկ ես Ֆրանսիայում զրուցեցի ֆրանսիական վերլուծական խմբի բավականին լուրջ մարդկանց հետ, և նրանք բավականին բացահայտ ասացին, որ այո, մենք Հայաստանին շատ ենք սիրում, կապված ենք Հայաստանի հետ, բայց չենք կարող մեր զինվորներին ուղարկել մեռնելու Հայաստանի համար, մենք չենք կարողանա դա բացատրել ֆրանսիացի ժողովրդին:
Բացի այդ, նրանք ասում են, որ Եվրոպան վախենում է Թուրքիայից, Եվրոպան չի առերեսվի Թուրքիայի հետ, հատկապես Կովկասում, որտեղ եվրոպացիների համար վտանգ կա նաև Ռուսաստանի կողմից։ Ֆրանսիացիներն են սա ասել»,- նշել է քաղաքագետը։