Քաղաքականություն
A+
A-
Ջահիտ Բաղչի. Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին
14 Փետրվարի 2023 17:27
Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։
Դեսպանի խոսքով՝ բոլոր պետական կառույցները երկրաշարժի լուրը ստանալուց անմիջապես հետո մոբիլիզացրել են ուժերը. «Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ եղբայրական Ադրբեջանը գործի է անցել՝ չսպասելով մեր երկրի օգնության կանչին։ Երկրաշարժից վեց ժամ էլ չէր անցել, երբ ինքնաթիռը օդ բարձրացավ Ադրբեջանից։ Նույն օրը Թուրքիա է թռել ևս երեք ինքնաթիռ։ Ադրբեջանի բոլոր շրջաններում սրտերը բաբախում են Թուրքիայի հետ միասին: Բոլորը ձգտում են օգնել՝ ինչով կարող են»:
Caliber.Az
Դիտումներ: 47