twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ջեյհուն Բայրամով. Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման համար

24 Հունվարի 2023 16:17

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տաշքենդում մասնակցել է՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նախարարների խորհրդի 26-րդ նիստին։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ-ից, նիստում Ջեյհուն Բայրամովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է Ադրբեջանի առաջնահերթություններն ու ծրագրերը 2023 թվականի համար ՏՀԿ-ի նախագահության շրջանակներում։ Ելույթի ընթացքում ընդգծվել է, որ «Կանաչ անցում և փոխկապակցումներ» կարգախոսին նվիրված Ադրբեջանի նախագահությունը՝ կարևոր կլինի կազմակերպության ռազմավարությունն ու ծրագրերը, ինչպես նաև «ՏՀԿ-2025»-ի տեսլականը խթանելու համար։ Նշվել է, որ 2023 թվականին մեր երկրի նախագահության ընթացքում կանցկացվեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մաքսայինի, սահմանային անցակետերի աշխատանքի, արդարադատության, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։

Միջոցառման մասնակիցները տեղեկացվել են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածքով տրանսպորտային ուղիների կարևորության, տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների զարգացման ուղղությամբ Ադրբեջանի կատարած աշխատանքի մասին։ Բացի այդ, նշվել է, որ այդ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ համատեղ ստեղծվել են եռակողմ հարթակներ։ Ընդգծվել է՝ անցյալ տարվա հունիսին Բաքվում Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան ձևաչափով հանդիպման ժամանակ Բաքվի հռչակագրի ընդունումը և դրա առնչությամբ ընդունված որոշումները՝ Արևելք-Արևմուտք անդրկասպյան միջանցքի զարգացման վերաբերյալ։ Նախարարը հայտարար է՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը։ Նա ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։.



Բացի այդ, մանրամասն տեղեկատվություն է տրվել էներգետիկ անվտանգության ապահովման, «կանաչ էներգիայի» զարգացման բնագավառում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ համաձայն անցյալ տարվա հուլիսին մեր երկրի և Եվրամիության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև Սև ծովով էներգետիկ մալուխի անցկացման նախագծի վերաբերյալ։

Նշվել է, որ նախագահության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն՝ Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Մաքուր էներգիայի կենտրոնի, ՏՀԿ Տնտեսական հետազոտությունների կենտրոնի բացման, ինչպես նաև 2026 թ. Շուշայի, որպես ՏՀԿ-ի զբոսաշրջային մայրաքաղաքի թեկնածությունը առաջադրելու ուղղությամբ։

Նախարարների խորհրդի նիստի արդյունքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր ՏՀԿ-ի գործունեության հետագա ուղղությունների վերաբերյալ։ Տաշքենդի ամփոփիչ կոմյունիկեում հավանություն է տրվել՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան իրականացվող աշխատանքներին, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապեր հաստատելու միջոցառումներին։ Կոմյունիկեում աջակցություն է հայտնվել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Վստահություն է հայտնվել, որ դա կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, կայուն խաղաղությանն ու տնտեսական առաջընթացին։

Caliber.Az
Դիտումներ: 192

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

208
18 Օգոստոսի 2025 13:41
2

Ադրբեջանի ՌՕՈՒ «Super Mushshak» ինքնաթիռները օդ են բարձրացվել ՏԵՍԱՆՅՈՒԹ

156
20 Օգոստոսի 2025 13:39
3

Փեզեշքիան. Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը

122
19 Օգոստոսի 2025 16:29
4

Մոսկվան կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում և հարվածում Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի օբյեկտներին Իգոր Սեմիվոլոսը՝ Caliber.Az-ի եթերում

121
19 Օգոստոսի 2025 12:40
5

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

118
18 Օգոստոսի 2025 09:57
6

Կապիտան ՎՐՈՒՆգելյանի արկածները «Հին աշխարհի հիստերիկները»

101
19 Օգոստոսի 2025 10:25
7

Հիքմեթ Հաջիևը և Բիրոլ Աքգյունը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

91
20 Օգոստոսի 2025 08:44
8

Հեռախոսազրույց՝ Գերագույն Ռադայի և Միլլի Մեջլիսի խոսնակների միջև

67
18 Օգոստոսի 2025 16:17
9

Սիբիգան շնորհավորել է Բաքվին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ

66
18 Օգոստոսի 2025 11:11
10

ԱԱՀ ղեկավար. Համայնքը կշարունակի իր գործունեությունը արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնելու ուղղությամբ

64
18 Օգոստոսի 2025 09:16
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading