twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ռահման Մուստաֆաև. Խանքենդին որևէ հանրապետության կամ ինքնավարության մայրաքաղաք չէ

06 Հունիսի 2023 11:58

«Ես զարմացած եմ, որ ադրբեջանական տարածքների ականազերծման մասին հարցը վերջին տեղն է զբաղեցրել ԵՄ տարածաշրջանային առաջնահերթությունների ցանկում։ Ադրբեջանի համար սա ամենաառաջնահերթ խնդիրն է»։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին, երեկ Հաագայում կայացած՝ «Հարավային Կովկաս և Եվրամիություն. մարտահրավերների հաղթահարում, հնարավորությունների օգտագործում» թեմայով խորհրդաժողովում իր ելույթում հայտարարել է՝ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ արձագանքելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ելույթին:

Անդրադառնալով «հայերի անվտանգության իրավունքի» մասին թեզին՝ նա ընդգծել է, որ հայերը Ղարաբաղում չունեն հատուկ, աստվածատուր իրավունքներ, որոնք ավելի առաջնային են , քան Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքները։ Այս թյուր կարծիքը հայկական գաղափարախոսության և քաղաքականության հիմնարար խնդիրն է և խաղաղ գործընթացի ճանապարհին հիմնական խոչընդոտը։ Իրավունքների ու երաշխիքների խնդիրը լուծվելու է բացառապես՝ «օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարություն» բանաձևով, ոչ ավել, ոչ պակաս։

Ադրբեջանցի դիվանագետը քննադատել է նաև ԵՄ ներկայացուցիչների և Նիդեռլանդների ԱԳՆ-ի կոչերը՝ «ակտիվացնել Բաքվի և Խանքենդիի միջև երկխոսությունը»։ Նա նշել է, որ Խանքենդին ոչ մի հանրապետության կամ ինքնավարության մայրաքաղաք չէ, և որ այն նույնիսկ Խոջալուի շրջանի կենտրոնը չէ, որի տարածքում է գտնվում։ Շրջանի վարչական կենտրոնը հանդիսանում է Խոջալու քաղաքը և Բաքվի ու Խոջալուի հարաբերությունները կառուցվելու են այնպես, ինչպես հարաբերությունները՝ Բաքվի և Շուշայի, Աղդամի, Գյանջայի, Խաչմազի և Ադրբեջանի այլ վարչական կենտրոնների միջև։ Իհարկե, կլինեն շփումներ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ, բայց ադրբեջանական օրենսդրության անվերապահ պահպանմամբ։

Caliber.Az
Դիտումներ: 259

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading