Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել․ Սիմոնյան
Հարձակման է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- գրել է Ալեն Սիմոնյանը: