twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

10 Փետրվարի 2025 18:40

Վաշինգտոնում անցկացված Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց պարծենալ՝ պատմելով «քարերի երկրում կրոնական հանդուրժողականության հաղթանակի» մասին։ Մասնավորապես, նրա խոսքով, այս հարցի հետ կապված Հայաստանը խնդիրներ չունի, երկրում ծաղկում են ամենատարբեր կրոնական համայնքներ, կրոնական հաստատություններ և տաճարներ։ Փաշինյանը նաև նշել է, որ հրեական համայնքը «կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ», իսկ «Երևանի կենտրոնում կա գործող մահմեդական մզկիթ, որը հանդիսանում է մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասը»։ Տորթի վրա փոքրիկ բալը դարձավ Փաշինյանի խրատական եզրակացությունն այն մասին, որ «կրոնական հանդուրժողականությունը կարևոր է մեր տարածաշրջանում կայունության համար»։
 
Եվ այստեղ, իհարկե, ծագում է հարց՝ իսկ ինչո՞ւ, խոսելով երկրում կրոնական հանդուրժողականության այդքան բարձր մակարդակի մասին, Փաշինյանը չի հիշատակել Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիայի տարիներին հարյուրավոր ավերված ու թալանված մզկիթների ու գերեզմանոցների, բուն Հայաստանում ադրբեջանական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ վանդալիզմի մասին, որի արդյունքում միայն մեկ մզկիթ է «ողջ» մնացել Երևանի կենտրոնում։ Եթե ամեն ինչ այդպես լավ է, ինչո՞ւ Փաշինյանը չի հիշատակել նաև այն մասին, որ Հայաստանում հրեական սինագոգը ենթարկվել է իրական հարձակումների, ընդհուպ մինչև հրկիզմանը։
 
Վարչապետ Փաշինյանի «հանդուրժողական» հայտարարությունների մասին իրենց կարծիքը հայտնելու խնդրանքով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է արտասահմանյան փորձագետներին։
 
Ինչպես նշում է իսրայելցի քաղաքագետ, Կովկասի, իսլամական աշխարհի և Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ, Արևելյան գործընկերության ինստիտուտի (Երուսաղեմ) նախագահ Ավրահամ Շմուլևիչը՝ կրոնական հանդուրժողականությունը՝ դա, իհարկե, հրաշալի բան է, և Հայաստանի վարչապետն ընդհանուր առմամբ ճիշտ խոսքեր է արտահայտել։ Հարցը միայն նրանում է, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը:
 
«Ես կանդրադառնամ նրան, ինչ անձամբ գիտեմ, այն է՝ հրեական համայնքի հետ կապված իրավիճակը։ Հայաստանում իսկապես կա փոքր հրեական համայնք, այն ներկայացված է բառացիորեն մի քանի հարյուր մարդկանցով։ Բայց, ցավոք, սինագոգը և հրեական համայնքի կենտրոնը չարագործները մի քանի անգամ հրկիզել են, և, ավաղ, Հայաստանի անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը այդպես էլ չգտան դա անողներին։ Հայաստանում նաև մի քանի անգամ պղծվել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը, և մեղավորները նորից չեն հայտնաբերվել։
 
Ինչ վերաբերում է սինագոգին և հրեական համայնքի կենտրոնին, ապա այնտեղ, ըստ գաղափարի, պետք է տեղադրվեին անվտանգության տեսախցիկներ, և նախորդ հրկիզումից հետո Հայաստանի ոստիկանությունը նույնիսկ խոստացավ, որ կապահովի անվտանգությունը և տեսախցիկներ կտեղադնի։ Իսկապես, սինագոգի մուտքի դիմաց հայտնվել է պահատնակը, սակայն հարձակման պահին հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ դրանում ոչ ոք չի եղել, իսկ անվտանգության տեսախցիկները չեն աշխատել։
 
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր այդքան անվախ հրկիզել են, բոցավառվող խառնուրդով շշեր են նետել և ներկ լցրել սինագոգի վրա, նրանք, ովքեր պղծել են Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը, այդպես էլ չգտնվեցին։ Դժվարանում եմ հավատալ, որ Հայաստանի անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը այդքան անօգնական են այդ չարագործներին փնտրելու հարցում: Մանավանդ, որ նրանք իրենց մասին հայտարարել են սոցիալական ցանցերում, թողել են բնորոշ հիշեցումներ, որոնք կարող էին օգտագործվել հետաքննության շահերից ելնելով։ Եվ դրանք ոչ թե պարզապես խուլիգանական խոսքեր են՝ այդ վանդալիզմի կազմակերպիչները իրենց հռչակել են որպես նոր ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ, ԱՍԱԼԱ անունը՝ էթնիկ հայկական բաղադրիչով միջազգային ահաբեկչական կազմակերպությունը՝ առանձնապես գովազդի կարիք չունի և շատերին քաջ հայտնի է։ Նման հայտարարություններից մեկը, տեսականորեն, պետք է խիստ անհանգստացներ Հայաստանի իրավապահ մարմիններին, բայց արդյունքը առաջվա պես զրոյական է։ Դա պարզապես բերում է այն մտքին, որ նրանց չեն ցանկացել փնտրել:
 
Ինչ վերաբերում է Հայաստանում մուսուլմանների վիճակին, մենք բոլորս լավ գիտենք Հայաստանում ադրբեջանական համայնքի պատմությունը, որի ներկայացուցիչներին վտարել են երկրի տարածքից, լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի մզկիթների հետ, երբ այն գտնվում էր հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանք փակվեցին, ավերվեցին, պղծվեցին։ Եվ Հայաստանը այս արարքների համար պատասխանատվություն չի կրել։ Վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը շատ հայտարարություններ է անում երկրի ինքնիշխան, անկախ քաղաքականության վերաբերյալ, որտեղ հարգվում են փոքրամասնությունների և դավանանքների իրավունքները։ Բայց որպեսզի այս խոսքերն իրականություն դառնան, անհրաժեշտ է առնվազն ապահովել Հայաստանի հրեական համայնքի անվտանգությունը, գտնել այդ անօրինական գործողությունները կատարողներին։ Կարծում եմ, ցանկության դեպքում դա դժվար չի լինի։ Ինչպես նաև անհրաժեշտ է լուծել Հայաստանի նախկին ադրբեջանցի բնակիչների հետ կապված հարցը՝ թեև, իհարկե, սա արդեն հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների խնդիր է»,- ընդգծել է Ա. Շմուլևիչը։
 
Միևնույն ժամանակ, ինչպես համարում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ռյաբցովը՝ միանգամայն տեղին է վարչապետին մեղադրել անթաքույց ցինիզմի մեջ, հատկապես, երբ Հայաստանում «կրոնական հանդուրժողականության» մասին խոսքեր են հնչում։
 
«Հասկանալի է, որ Հայաստանի վարչապետը ցանկանում էր աչքի ընկնել ամերիկյան լսարանի առաջ, տպավորություն գործել։ Սակայն ի՞նչ հանդուրժողականության մասին կարող է խոսք լինել, քանի դեռ Հայաստանը հրապարակայնորեն ներողություն չի խնդրել Ադրբեջանից և Իսրայելից առնվազն ադրբեջանցիների և հրեաների նկատմամբ վանդալիզմի և հանցագործությունների համար։ Եվ ներողություն խնդրելու բան կա։ Ողջ աշխարհը տեսավ հայկական օկուպացիայից վերջերս ազատագրված Աղդամի և Ադրբեջանի այլ քաղաքների պղծված և ավերված մզկիթները. դրանցում, ինչպես պարզվում է, անասուններ էին պահում։ Ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքում գործնականում անձեռնմխելի չեն մնացել ադրբեջանական գերեզմանները և տապանաքարերը՝ նույնիսկ հանգուցյալների աճյուններ են ենթարկվել ծաղրի և կողոպուտի։ Եվ շատ տարօրինակ է, որ ԱՄՆ-ում ոչ ոք Փաշինյանին այս թեմայով հարցեր չի տվել՝ չէ՞ որ 44-օրյա պատերազմից հետո հայկական վանդալիզմի մասին ճշմարտությունը դարձել է հանրահայտություն»,- եզրափակել է Ա. Ռյաբցովը։

Caliber.Az
Դիտումներ: 97

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հիասթափություն Վաշինգտոնում. Փաշինյանը հեռացավ ձեռնունայն Խարտիայի մասին ոչ ոք չհիշեց

172
08 Փետրվարի 2025 11:54
2

Հիքմեթ Հաջիևն ընդունել է Ադրբեջանում Պակիստանի դեսպանին

117
08 Փետրվարի 2025 00:12
3

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

96
10 Փետրվարի 2025 18:40
4

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

84
10 Փետրվարի 2025 10:05
5

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

82
10 Փետրվարի 2025 09:27
6

Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է նոր զբոսայգու բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

78
08 Փետրվարի 2025 00:29
7

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

78
10 Փետրվարի 2025 14:26
8

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

76
10 Փետրվարի 2025 15:31
9

Թերասաց ճշմարտություն Լիտվինովի հարցազրույցի վերլուծությունը

72
08 Փետրվարի 2025 09:01
10

Կայացել է՝ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հերթական դատավարությունը

68
08 Փետրվարի 2025 11:36
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading