twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հիասթափություն Վաշինգտոնում. Փաշինյանը հեռացավ ձեռնունայն Խարտիայի մասին ոչ ոք չհիշեց

08 Փետրվարի 2025 11:54

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ավարտվող գովաբանած ԱՄՆ քառօրյա աշխատանքային այցը՝ ակնհայտորեն չարդարացրեց Հայաստանի կառավարության չափազանցված ակնկալիքները՝ մանավանդ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայի լույսի ներքո։ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետը բավարարվել է՝ միայն հայամետ կոնգրեսականներ և սենատորներ Ռոջեր Ուիքերի, Էնդի Հարիսի, Ռիչարդ Հադսոնի և Ֆրենկ Փալոնեի հետ հանդիպումով։
 
Այո, ինչպես ցույց են տալիս այցի արդյունքները, այստեղ Փաշինյանը պարծենալու առանձնահատուկ բան չունի։ Այս փաստը հաստատում են նաև հայկական լրատվամիջոցները։ Մասնավորապես, «Հրապարակ» թերթը հայտնում է այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անմիջապես մերժել է՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման առաջարկը։ Հրատարակության տվյալներով, մերժում  է ստացվել ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից։
 
Օրաթերթը նշում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը փորձել են Փաշինյանի համար կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ Վաշինգտոնում և նույնիսկ դիմել են տարբեր կառույցներին՝ հուսալով, որ նրանցից գոնե մի քանիսը կհամաձայնվեն։ Սակայն Փաշինյանին հաջողվել է բանակցել միայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ, այն էլ՝ ոչ պաշտոնական միջավայրում։ Հայկական փորձագիտական ​​հանրությունում ափսոսանքով են նշում, որ բանակցությունները անցկացվել են բացարձակապես ոչ միջպետական ​​հանդիպման ձևաչափով, առանց պատշաճ արարողակարգային լուսանկարման, առանց Հայաստանի պետական ​​խորհրդանիշների, և նույնիսկ չեն բացառել, որ լուսանկարը արվել է հեռախոսով։
 
Այս բոլոր նրբերանգների հաշվառմամբ ակնհայտ է, որ հայ-ամերիկյան համագործակցության խթանման առումով Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի ներկա ժամադրությունը անհաջող ստացվեց։ Հասկանալի է, որ այս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը, ինչպես ասում են, եղել է «շոշափել ոտքի տակի հողը», դրրպեսզի վերաքննել՝ պաշտոնապես փաստագրված հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը գործնական հարթակ տեղափոխելու հեռանկարը։ Եվ դատելով նրանից, որ Թրամփ-Փաշինյան ձևաչափով դեմառդեմ հանդիպումը այդպես էլ չի կայացել, կասկածից վեր է, որ Հայաստանի ղեկավարը Վաշինգտոնից Երևան կվերադառնա առանց ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հայկական շահերի առաջմղման առնչությամբ առանձնակի լավատեսությամբ։ Արդյոք Հայաստանի ղեկավարությանը կհաջողվի հետագայում Երեւանի համար ինչ-որ օպտիմալ հարաբերությունների գիծ կառուցել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ՝ առայժմ պարզ չէ։ Մնում է միայն ենթադրել, որ Փաշինյանը այս ուղղությամբ հույս է դնում հայկական սփյուռքի մեծ հնարավորությունների վրա, որը մտնում է ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հնգյակի մեջ։ Որպես դրա օրինակ բերենք հետևյալ փաստը։
 
Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ (2017թ.), այն ժամանակվա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թրամփ-Փենս վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու նշանակեց հայազգի Քեն Նահիգյանին։ Իսկ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ Քեն Նահիգյանի եղբայրը՝ Քիթը հանդես է եկել որպես Հանրապետական ​​կուսակցությունից ապագա նախագահի խորհրդական։
 
2024 թվականի սեպտեմբերին «The National Interest» ամսագրում հեղինակներ՝ Աննա Օհանյանի և Ներսես Կոպալյանի «Ընտրությունները Հայաստանում և ԱՄՆ-ում. Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի համար ցատկահարթակ Ռուսաստանի հետնաբակում» վերնագրով հոդված հրատարակվել է, որտեղ ասվում էր այն մասին, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը զգուշանում է 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից։
 
Հոդվածը ակնարկել է, որ եթե ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, ապա Հայաստանին Վաշինգտոնի ներկայիս աջակցությունը կդադարի։ Իսկ եթե ​​հաղթի Քամալա Հարիսը, ապա ԱՄՆ-ը նույնիսկ պահպանելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ կարող է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, հավատարիմ մնալով ներկայիս կուրսին։
 
Հիմա, երբ Թրամփն է գլխավորում Սպիտակ տունը, ակնհայտ է դարձել, որ Նահանգների պետական քաղաքականության ավանգարդում լինելու են բացառապես ինքնին Ամերիկայի շահերը։ Հայաստանը այս կատեգորիայի մեջ ոչ մի կերպ չի մտնում, իսկ Միրզոյանի և Բլինկենի միջև հապճեպ ստորագրված դեկլարատիվ փաստաթուղթը՝ ոչ ամենահամոզիչ փաստարկ է Սպիտակ տան ներկայիս վարչակազմի համար։ Այնուամենայնիվ դա արդեն հաստատել է նաև Փաշինյանի անփառունակ այցը Վաշինգտոն։

Caliber.Az
Դիտումներ: 477

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

218
02 Հունվարի 2026 11:09
2

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

117
03 Հունվարի 2026 16:03
3

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

71
03 Հունվարի 2026 09:05
4

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

54
05 Հունվարի 2026 09:21
5

Հաջիև. Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է արմատապես փոխվել PBS-ի տեսասյուժե

52
02 Հունվարի 2026 23:14
6

Լեյլա Ալիևան կիսվել է Խիլ գյուղից հրապարակմամբ

51
03 Հունվարի 2026 16:06
7

Ադրբեջանում կոշիկի արտադրությունն աճում է

43
03 Հունվարի 2026 11:38
8

Վրաստանը երեք անգամ ավելացրել է Ադրբեջանից թեյի ներմուծման ծախսերը. ԹՎԵՐ

42
03 Հունվարի 2026 11:27
9

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին

42
03 Հունվարի 2026 10:35
10

Ադրբեջանը հանրամատչելի է դարձել է այս երկրներից զբոսաշրջիկների համար

41
03 Հունվարի 2026 11:07
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading