twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թերասաց ճշմարտություն Լիտվինովի հարցազրույցի վերլուծությունը

08 Փետրվարի 2025 09:01

Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ավիավթարի նախնական արդյունքների հրապարակումը առաջ է մղել այս թեմայով քննարկումների նոր փուլ։ Այսօր մենք կցանկանայինք մեկնաբանել ավիացիայի ոլորտում հայտնի ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Լիտվինովի հարցազրույցը, որը նա նախօրեին տվել է օդանավերի վթարների վերլուծությանը՝ նվիրված ռուսական ամենահայտնի ռեսուրսներից մեկի՝ «Air Crash Investigation» ալիքի հաղորդավար Իգոր Զիրյանովին։ Անմիջապես նշենք, որ սա ալիքում առաջին զրույցը չէ այս փորձագետի հետ։ Նախորդ հարցազրույցների ժամանակ Լիտվինովը ներկայացրել է աղետի հավասարակշռված և պրոֆեսիոնալ տեսլական։ Սակայն վերջին հարցազրույցում մասնագետը նշվել է՝ որոշակի անփութությամբ կարևոր մանրամասների նկատմամբ, որոնց մասին մենք  էլ  կցանկանայինք խոսել։
 
Զեկույցի հետ կապված քննարկվող հիմնական թեմաներից մեկն է դարձել ինքնաթիռի վրա մեխանիկական ազդեցության և «Կովյոր» պլանի հայտարարման ժամանակը։ Ինչպես հայտնի է, այս երկու իրադարձությունների միջև եղել է մի քանի րոպեի ընդմիջում։ Հետևաբար, այս թեմայով բոլոր հետաքրքրվողների հիմնական հարցերից մեկն է հանդիսանում, թե ինչո՞ւ «Կովյոր» պլանի մեկնարկի մասին ազդանշանը հայտարարվել է արդեն օդանավի վրա ազդեցությունից հետո։ Անդրեյ Լիտվինովը, չսպասելով հաղորդավարի այս հարցին, ասել է այն մասին, որ «Կովյոր» պլանը հայտարարվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէչքի երկու անհաջող փորձերից հետո լքել է Գրոզնիի օդային տարածքը։ Հաղորդավարը ճշտում է. «Նրանից հետո երբ հարվածե՞լ են»։ Եվ այս շատ կարճ, բայց շատ կարևոր հարցին, Լիտվինովը չգիտես ինչու տալիս է ոչ այնքան հստակ պատասխան. «Այո, հարվածել են և «Կովյոր» են հայտարարել: Որովհետև արդեն տեսել են, որ այնտեղ ինչ-որ բան է թռչում, անօդաչու թռչող սարքեր են թռչում։ Մինչ այդ դրանք տեսանելի չէին։ Եվ, բնականաբար, հայտարարեցին... Անմիջապես սկսվեց արձագանքն այս իրավիճակին»։ Եվ հավելում է. «Եթե «Կովյոր»-ը հայտարարված լիներ մինչև ինքնաթիռի գոտի մտնելը, ապա այն պարզապես չէր մտնի Գրոզնիի գոտի։ Երբ «Կովյոր» ռեժիմ է, չի կարելի մտնել, իսկ քանի որ նա 2 անգամ թռել ու մտել է... Եվ չի եղել «Կովյոր» հայտարարելու պատճառ։ Չէ, որ անօդաչու թռչող սարքը 2 ժամ չի թռել  այնտեղի օդանավակայանի վրայով, այն հայտնվել է հանկարծակի։ Եվ «Կովյոր» հայտարարելու պատճառ չի եղել, իսկ ահա, երբ հասկացան, որ այն թռչում է, այդ ժամանակ էլ հայտարարել են։ Ամեն ինչ տրամաբանական է»։
 
Իսկ մեզ այս ամենը այնքան էլ տրամաբանական չի թվում։ Սկսենք վերջին թեզից։ Այն չի դիմանում ոչ մի քննադատության, քանի որ եթե դա եղել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, ապա այն պետք է թռչեր ուկրաինա-ռուսական սահմանից 1000–1200 կիլոմետր։ Իսկապե՞ս այն ռուսական ՀՕՊ-ի կողմից նկատվել է միայն Չեչնիայի վրա։
 
Բայց սա էլ գլխավորը չէ։ Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե ինչո՞ւ են հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ բացել նախքան «Կովյոր» ազդանշանը հայտարարելուն։ Հարցն այս տեսքով չէր տրվել, բայց այն օդում կախված էր հաղորդավարի հետևյալ խոսքերից հետո. «...13-րդ րոպեին կայացել է ինքնաթիռի խոցում... Իսկ 15-րդ րոպեին հայտարարվել է «Կովյոր»... Ստացվում է, 2 րոպե անց»։ Լիտվինովն էլ, ի պատասխան սրան, կրկնում է այն, ինչ արդեն ասվել է. «Ճիշտ է, օդային տագնապը չեն հայտարարում նրանից առաջ, երբ ինչ որ բան է թռչում։ Այ երբ այն արդեն թռչում է, նրանք տեսնում են այն ռադարի վրա և տագնապ հայտարարում: Նույնն էլ այստեղ է տեղի ունեցել։ Նրանք հայտարարել են «Կովյոր», երբ հասկացել են, որ Գրոզնիի օդանավակայանի գոտում օտար օբյեկտներ են թռչում»։
 
Նկատի առնվող հարցին  հստակ պատասխանի բացակայության ֆոնին՝ մեզ թույլ կտանք Լիտվինովի խոսքերը մեկնաբանել հետևյալ ձևով. մինչև հակաօդային պաշտպանությունը նույնականացնում է վտանգը և հայտարարում է «Կովյոր» ազդանշանը, վտանգի գոտում կրակ բացելը տեսականորեն հնարավոր է։
 
Հարցի ձևական կողմը պարզաբանելու համար, եկեք փորձենք դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի թիվ 138 (խմբագրվել է 2024 թվականի մարտի 29-ին) «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման դաշնային կանոնները հաստատելու մասին» որոշմանը, որը, այդ թվում նաև կարգավորում է արտակարգ իրավիճակներում գործողությունները: Փաստաթղթի 176-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը ապօրինի հատելու դեպքում, խախտող օդանավի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զենք ու զինտեխնիկա օգտագործելու, ինչպես նաև օդային տարածքում անհայտ ինքնաթիռներ և այլ նյութական օբյեկտներ հայտնվելու դեպքում, հակաօդային պաշտպանության մարմինները տալիս են «Կովյոր» ազդանշան, որը նշանակում է օդում գտնվող բոլոր օդանավերի, բացառությամբ խախտող օդանավերի դեմ պայքարի համար ներգրավված և որոնման ու փրկարար առաջադրանքներ իրագործող օդանավերի անհապաղ վայրեչք կամ դուրս բերում համապատասխան տարածքից։ Հակաօդային պաշտպանության մարմինները «Կովյոր» ազդանշանը, ինչպես նաև նշված ազդանշանի ազդեցության տարածքի սահմանների մասին տեղեկությունը փոխանցում են Միասնական համակարգի համապատասխան կենտրոններին: Միասնական համակարգի կենտրոնները անհապաղ միջոցներ են ձեռնարկում օդանավերը «Կովյոր» ազդանշանի ծածկույթի տարածքից հեռացնելու (դրանց վայրէջքի) ուղղությամբ։
 
Ելնելով այս հատվածի համատեքստից և առաջնորդվելով ողջախոհությամբ՝ կարելի է եզրակացնել, որ «խախտող օդանավի դեմ զենքի կիրառումը» պետք է հետևի «Կովյոր» ազդանշանի հայտարարությունից ոչ թե առաջ, այլ հետո։ Հակառակ դեպքում կորչում է նման գործողության բուն իմաստը, չէ որ «Կովյոր» պլանը՝ կանխարգելիչ մեխանիզմ է։ Այն պետք է ներդրվի նախօրոք, երբ օդային տարածքի անվտանգությանը սպառնացող վտանգ կա։ Ի դեպ, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ադրբեջանական օդանավի անձնակազմը «Կովյոր»» ազդանշանի մասին տեղեկացված չի եղել ոչ դրանից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո։ Ինչը նույնպես հարցեր է առաջացնում։
 
Չնայած անօդաչու թռչող սարքի նույնականացմանը և նույնիսկ «դրա վրա աշխատելուն», քաղաքացիական ինքնաթիռները շարունակել են թռիչքները, քանի որ դրանք դադարեցնելու հրաման չի եղել: «Կովյորիի» մասին սկսեցին խոսել միայն քաղաքացիական օդանավին հարվածելուց հետո և երբ պարզվել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողության տակից։ Սա բխում է նաև զեկույցում հրապարակված բանակցություններից։ Դե ինչ, այս բոլոր ներածականները մեծ հարցեր են առաջացնում ռուսական հակաօդային պաշտպանության և վաղ նախազգուշացման համակարգերի նկատմամբ:
 
Լիտվինովի մեկնաբանությունների մեջ ևս մեկ բան է գրավել մեր ուշադրությունը. «Վերադառնանք հակաօդային պաշտպանության հետ կապված մեր հերյուրանքներին։ Մեզ ասում են. «Ինչո՞ւ չեք ասում»: Բայց ինձ համար հիմա էլ, թեև վերծանումը արդեն կա՝ անհասկանալի է... Գտել են ինչ որ մեխեր, մետաղալարեր, մենք ի՞նչ պետք է ասենք այն մասին, ինչի մասին չենք հասկանում: Միգուցե դա հակաօդային պաշտպանություն չէ, միգուցե ՀՕՊ-ը խփել է անօդաչու թռչող սարքը... Եվ այս ցայտերը ցրվել են տարբեր ուղղություններով և խփել են ինքնաթիռին:
 
Դե, առաջինը՝ պաշտոնական Բաքուն արդեն հաստատել է, որ ունի «Պանցիր-Ս» համալիրի հրթիռի կտոր, որը դուրս է բերվել ինքնաթիռի բեկորներից և նույնականացվել է միջազգային փորձաքննության ժամանակ։
 
Երկրորը՝ եկեք մի պահ ենթադրենք, որ բեկորներն իսկապես իրենցից ներկայացնում են ոչնչացված անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Ըստ էության, ի՞նչ կփոխեր այդ փաստը, եթե այն նույնիսկ հաստատվեր։ Ընդհակառակը, դա ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ օդանավի ուղղությամբ կրակ է բացվել ՀՕՊ համակարգերից, և այս դեպքում կարևոր չէ՝ մոտակայքում եղել է արդյոք անօդաչու թռչող սարք, թե ոչ, և հարվածը հասցվել է անմիջապես ինքնաթիռին, թե դրա կողքին գտնվող օբյեկտին։ Սա ավելի շատ է սրում հարցն այն մասին, թե ինչու՞ հակաօդային պաշտպանության օպերատորները ընդհանրապես իրենց թույլ են տվել կրակել նախքան «Կովյոր» ազդանշանի հայտարարելը։ Եվ դա չնայած այն բանին, որ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը ադրբեջանական ինքնաթիռի GPS-ը անջատել է նրա վրա մեխանիկական հարվածից շատ առաջ։
 
Անդրեյ Լիտվինովը՝ փորձառու օդաչու և փորձագետ է, մենք միշտ հետաքրքրությամբ ենք լսում նրա ելույթները։ Սակայն նրա վերջին մեկնաբանությունը թեթև զարմանք և նույնիսկ կասկածներ է առաջացնում ավիացիայի որոշ ասպեկտներում նրա իրավասության մեջ: Թե՞ ավիացիային նվիրված Ռուսաստանի խոշորագույն YouTube ալիքներից մեկի հանդես գալը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։ Հնարվոր համարում ենք, թեև այստեղ էլ հստակ բացատրություն չկա՝ այն պատճառով, որ այն և չէր կարող լինել։ Արդեն չափազանց շատ ակնհայտ փաստերը հակառակն են վկայում։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Լիտվինովը, սկզբունքորեն, չի հերքում հակաօդային պաշտպանության ազդեցությունը՝ որպես իրադարձությունների ամենահավանական ընթացք, սակայն նրա խոսքերում՝ ռազմական հրամանատարության պատասխանատվության հարցը մթագնելու փորձ կա։ Մենք կարող ենք մարդկայնորեն հասկանալ փորձագետի մտահոգությունը, ով չի շտապում  կայացնել իր երկրի գործողությունների դատավճիռը, սակայն հարկ ենք համարում այս տեսանյութի բոլոր դիտողներին մատնանշել՝ նրա մեկնաբանության մեջ առկա թերասածությունը։

Caliber.Az
Դիտումներ: 64

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հիասթափություն Վաշինգտոնում. Փաշինյանը հեռացավ ձեռնունայն Խարտիայի մասին ոչ ոք չհիշեց

153
08 Փետրվարի 2025 11:54
2

Հիքմեթ Հաջիևն ընդունել է Ադրբեջանում Պակիստանի դեսպանին

116
08 Փետրվարի 2025 00:12
3

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

86
10 Փետրվարի 2025 18:40
4

Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է նոր զբոսայգու բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

74
08 Փետրվարի 2025 00:29
5

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

70
10 Փետրվարի 2025 10:05
6

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

66
10 Փետրվարի 2025 09:27
7

Թերասաց ճշմարտություն Լիտվինովի հարցազրույցի վերլուծությունը

65
08 Փետրվարի 2025 09:01
8

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

64
10 Փետրվարի 2025 14:26
9

Կայացել է՝ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հերթական դատավարությունը

59
08 Փետրվարի 2025 11:36
10

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

57
10 Փետրվարի 2025 15:31
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading