Տնտեսություն
A+
A-
Փոխնախարար. Ադրբեջանը կարող է ջրածին արտադրել հողմային էներգիայի միջոցով
31 Մարտի 2022 10:52
Ադրբեջանը ծովային հողմային էներգիայի օգտագործմամբ կանաչ ջրածին արտադրելու ներուժ ունի, ինչին նպաստում է Կասպից ծովում քամիների առատությունը:
Այս մասին Caliber.Az-ին ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։
Սուլթանովի խոսքով՝ կան ջրածնի տարբեր տեսակներ. «Մեր պայմանների համար դրանցից ամենահարմարը կարող է լինել կանաչը, որը ստացվում է ջրային պիրոլիզի միջոցով և հողմային տուրբիններից կուտակված էներգիայով մարտկոցի օգտագործմամբ», - ասել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ կանաչ ջրածինը գործնականում չի օգտագործվում արդյունաբերական մասշտաբով, այն թանկ արժե։ Ուստի իմաստ ունի սպասել մինչև տեխնոլոգիաների զարգացումը, ինչը կնպաստի գործընթացի էժանացմանը։
Caliber.Az
Դիտումներ: 116