Քաղաքականություն
A+
A-
Քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը
07 Մայիսի 2024 10:42
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի միջև։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Միաժամանակ քննարկվել են ԵԱՀԿ-ի և նախագահության համագործակցության հնարավորությունները Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) շրջանակներում, որը այս տարի կհյուրընկալի Ադրբեջանը:
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Caliber.Az
Դիտումներ: 182







