Ֆիդան. Ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ավանդ է ներդնում Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը
Էներգետիկայի ոլորտում ադրբեջանա-թուրքական համագործակցությունը նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը.
Caliber.Az-ը հայտնում է, որ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրք նախարարն ասել է, որ այս համատեքստում TANAP-ն ու BTK-ն առաջատար դիրքերում են. «TANAP-ն արդեն դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։ TANAP-ով տեղափոխվող գազի մեծ մասը գնում է Եվրոպա։ Հաջորդ ձմռանը Եվրոպայում կարող է գազային ճգնաժամ լինել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց դա։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ գազի լրացուցիչ ծավալների ստեղծման շուրջ։ Օգտագործելով մեր հնարավորությունները՝ մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը Ադրբեջանի հետ։ Ամրապնդելով մեր էներգետիկ անվտանգությունը, մենք կշարունակենք ջանքերը՝ աջակցելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»: