Քաղաքականություն
A+
A-
Ֆրանսիացի սենատոր. Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևը ոչ մի ուժ չունի
16 Նոյեմբերի 2022 16:00
Ֆրանսիայի Սենատում ընդունված, Ադրբեջանի դեմ ուղղված բանաձևը ուժ չունի:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն։
«Ես դեմ եմ քվեարկել այս փաստաթղթին, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է։ Ինչպես միշտ լինում է դա, բանաձևն ընդունվել է Ֆրանսիայում հայկական ուժեղ լոբբիի ազդեցության տակ»,- ասել է այս բանաձևին դեմ քվեարկած միակ սենատորը։
Ն.Գուլին նշել է, որ ընդունված բանաձևը ոչ մի ուժ չունի.
«Այս բանաձևը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա։ Փաստաթուղթը պարտադիր ուժ չունի: Նա չի կարողանա փոխել Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը: Եվ ընդհանրապես, չմոռանանք, որ Մինսկի խումբը՝ որի համանախագահն էր եղել Ֆրանսիան, այլևս գոյություն չունի»։
Caliber.Az
Դիտումներ: 60