Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանը ամբողջությամբ մարել է Azerspace-1 արբանյակի վարկային պարտավորությունները
22 Հունվարի 2024 17:40
Ադրբեջանը անցյալ տարի ամբողջությամբ մարել է իր առաջին արբանյակի՝ Azerspace-1-ի վարկային պարտավորությունները։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում։
Արբանյակի արտադրության համար 116,6 մլն դոլարի և դրա արձակման համար՝ 89,6 մլն դոլարի (ընդհանուր 206,2 մլն դոլար) վարկային պարտավորությունները մարվել են։
Ադրբեջանի եկամուտը՝ հեռահաղորդակցության և օպտիկական արբանյակային ծառայություններից մինչ օրս կազմել է ավելի քան 550 մլն մանաթ։ Տիեզերական գործակալությունը (Azercosmos) ծառայություններ է մատուցում Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի 50 երկրների ավելի քան 200 հաճախորդների՝ հեռահաղորդակցության արբանյակների և տիեզերական լուծումների միջոցով:
Caliber.Az
Դիտումներ: 93