ԱՄՆ-ը սխալ խաղադրույք է կատարում Հարավային Կովկասում Եվ տանուլ են տալիս
Հայկական լրատվամիջոցները հրճվանքով վերահրապարակեցին՝ այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի կողմից «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտի» ընդունման մասին լուրը, որը ԱՄՆ-ի նախագահին թույլ չի տալիս շրջանցել Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող՝ «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղումը։ Հիշեցնենք, որ ընդունված «Ազատության աջակցության մասին օրենքի» (Freedom Support Act) 907-րդ ուղղումը հայտնվել է հայկական լոբբիի ճնշման ներքո՝ 1992 թվականին։ Նմանապես նաև Սենատում ներկայիս հակաադրբեջանական քայլը նախաձեռնվել է հայամետ տրամադրված դեմոկրատ սենատոր Ջերի Փիթերսի կողմից։ Այն նույնի, ով այս տարվա սեպտեմբերին այցելել էր Երևան։
Ուշագրավ է այն փաստը, որ Վաշինգտոնում հակաադրբեջանական հռետորաբանությունը սկսեց թափ հավաքել բառացիորեն անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց լիակատար ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Այսպես ուրեմն, արդեն հոկտեմբերի սկզբին, Ադրբեջանին ռազմական օգնությաունը դադարեցնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու մասին կոչերով հանդես եկավ՝ Սենատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նախագահ Բեն Քարդինը։ Ի դեպ, Քարդինը Ղարաբաղում Բաքվի գործողությունները գնահատել է որպես «պլանավորված էթնիկ զտումներ»։ Ավելի վաղ, Ադրբեջանի նկատմամբ նմանատիպ մեղադրանքով էր հանդես եկել այս պաշտոնում նրան նախորդած՝ տխրահռչակ հայապիղծ-կաշառակեր Ռոբերտ Մենենդեսը։
Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում անցկացված՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներում, որոնցում աչքի է ընկել ևս մեկ հայապիղծ Ադամ Շիֆը, կրկին անգամ իր ողջ փառքով հաստատեցին տխրահռչակ երկակի ստանդարտների առկայությունը։
Ինքներդ դատեք։ Մի կողմից, ԱՄՆ-ում պարբերաբար հայտարարում են, որ Ադրբեջանը հանդիսանում է Կովկասում առանցքային ռազմավարական գործընկեր՝ ընդգծելով մեր երկրի դերը Աֆղանստանում և Իրաքում խաղաղապահ գործողություններում։ Մյուս կողմից, այն ժամանակ, երբ Նահանգները ցուցադրում են հավատարմություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ նրան ռազմական օգնություն ցուցաբերելով, նրանք, չգիտես ինչու արմատապես փոխում են իրենց դիրքորոշումը, երբ խոսք է գնում Ադրբեջանի մասին։ Բերենք այս փաստը հաստատող վերջին օրինակներից մեկը։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում լրագրողի ուղիղ հարցին այն մասին, թե «ԱՄՆ-ը արդյո՞ք ճանաչում է նաև՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ադրբեջանի իրավունքը, այդ թվում նաև Ղարաբաղում», ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը արտահայտել է միայն «ԱՄՆ-ի խորը մտահոգությունը վերջին իրադարձությունների առնչությամբ, հատկապես Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետ կապված», դրանով հանդերձ ոչ մի խոսք չասելով Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Այսինքն, ԱՄՆ-ի համար միջազգային իրավունքը առեղի նման մի բան է՝ որտեղ շրջեցիր, այնտեղ էլ կգնա։
Իր հերթին Ադրբեջանը միշտ գործել է միջազգային իրավունքի շրջանակներում, և սա նույնպես հաստատում են փաստերը։ Ադրբեջանը շուրջ 30 տարի համբերատար հետևում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական օրակարգին, և ռազմական ուժ կիրառեց միայն այն ժամանակ, երբ հասկանալի դարձավ, որ խնդիրը խաղաղ ճանապարհով չի կարող լուծվել։ Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը ամբողջությամբ վերականգնեց առանց ՄԱԿ-ի կամ ԱՄՆ-ի որևէ օգնության։ Համապատասխանաբար, Բաքուն ոչ մի պարտավորություններ չունի Վաշինգտոնի հանդեպ։ Ադրբեջանն ինքնաբավ պետություն է և, ի տարբերություն Հայաստանի, օվկիանոսի այն կողմից ողորմությունների կարիք չունի։ Դադարեցրե՞լ են մեզ «ռազմական օգնությունը»։ Դժբախտություն չէ։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ օրակարգին, և չի տեսնում տարածաշրջանի ռազմականացման անհրաժեշտությունը, ինչին այդքան ձգտում են Հայաստանն ու նրա արևմտյան հովանավորները։
Եզրափակելով նշենք, որ ԱՄՆ-ը իր գործողություններով կորցրել է հայ-ադրբեջանական բանակցություններում անաչառ միջնորդի իր դերը։ Այս կապակցությամբ լիովին արդարացված է՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումից Բաքվի հրաժարվելու որոշումը։ Սա ոչ թե Բաքվի քմահաճույքն է, այլ քեռի Սեմի հակաադրբեջանական քաղաքականությանը հայելային պատասխան։