twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքվի հետ Փարիզի դիմակայությունը լավ է ներգծվում ֆրանկո-թուրքական հակամարտության մեջ» Իգոր Իգնատչենկոն՝ Caliber.Az-ում

14 Նոյեմբերի 2022 19:33

Իր հայանպաստ դիրքորոշումը չթաքցնող Փարիզը նախապատրաստել է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելուն կոչ անող բանաձեւի նախագիծ։ Նոյեմբերի 15-ին քվեարկման դրվող փաստաթղթի վրա աշխատել են չորս տարբեր կուսակցություններից Սենատի վեց անդամներ։

Բանաձեւը ԵՄ երկրներին կոչ է անում տնտեսական պատժամիջոցներ մտցնել Բաքվի դեմ եւ դադարեցնել ադրբեջանական նավթի ու գազի ներկրումը։ Ինքնին, նախագծում ներառվել են նաև այնպիսի պահանջներ, ինչպիսիք են հայերի համար Ղարաբաղ «վերադարձի իրավունքի» ապահովումը, օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում «հայկական մշակութային ժառանգության պահպանումը» և Լաչինի միջանցքի վերաբերյալ համաձայնության չեղարկումը։

Հասկանալի է, որ հակաադրբեջանական բանաձեւի նախապատրաստման և դրա առաջ մղման գաղափարի հետևում կանգնած է Ֆրանսիայում չափազանց բազմաթիվ հայկական սփյուռքը՝ այս երկրում ազդեցիկ լոբբիստական խմբի գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան՝ Հայաստանը չէ, նա ունի իր շահերը, մասնավորապես տնտեսական, որոնց մի մասը սերտորեն կապված են Ադրբեջանի հետ։ Արդյո՞ք Փարիզը Երևանին հաճոյանալու համար կզոհաբերի Բաքվի հետ գործարար հարաբերությունները, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Ադրբեջանի դեմ բանաձեւի հաստատումը։

Այս և այլ հարցեր Caliber.Az-ը քննարկել է պատմական գիտությունների թեկնածու, ռուսաստանցի ֆրանսիագետ, Ռուսաստանի նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի (ՌԺՏՊԾԱ) հասարակական գիտությունների ինստիտուտի դոցենտ Իգոր Իգնատչենկոյի հետ:

Ռուս վերլուծաբանը միանշանակ պնդում է, որ Ֆրանսիան այժմ ակտիվորեն փորձում է զբաղեցնել Ռուսաստանի, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում գլխավոր միջազգային միջնորդի տեղը։ «Դրանով հանդերձ Փարիզը, ինչպես հայտնի է, այս հակամարտությունում հանդես է գալիս հայանպաստ դիրքորոշումից։ Ադրբեջանի հետ դիմակայությունը լավ ներգծվում է նաև ֆրանկո-թուրքական հակամարտության մեջ»,- նշում է Ի.Իգնատչենկոն։

Ինչ վերաբերում է բանաձեւի նախագծին, որի քվեարկումը նախատեսվում է նոյեմբերի 15-ին, ապա նա գրեթե վստահ է, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում մեծամասնությունը կողմ է քվեարկելու փաստաթղթին, այսինքն՝ այն կընդունեն։

«Հիշեցնեմ,- ասում է Ի.Իգնատչենկոն,- որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը արդեն ընդունել է Ղարաբաղի ճանաչման մասին հակաադրբեջանական բանաձեւ։ Սակայն կարեւոր է հաշվի առնել, որ բանաձեւի ընդունումը չի նշանակում, որ հանրապետության կառավարությունը պետք է պարտադիր կարգով կատարի այդ բանաձեւը։ Ավելի շուտ, Սենատի որոշումը կարող է ընկալվել որպես կարևոր ազդանշան Ֆրանսիայի քաղաքական վերնախավին, և ոչ ավելին։ Այնպես որ այս անգամ էլ նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կառավարությունը կարող են իրենց ավելի զուսպ և զգուշավոր պահել»:

Սակայն, ֆրանսիագետի կարծիքով, զգալով էներգետիկ ռեսուրսների լուրջ պակասություն՝ Ֆրանսիայի կառավարությունը այս ձմռանը ակտիվ քայլեր չի ձեռնարկի Բաքվի դեմ։

«Միևնույն ժամանակ, եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը ձգձգվի, լինի երկարաժամկետ, չի բացառվում, որ հեռանկարում Փարիզը հենվելով Սենատի որոշումների վրա իր քաղաքականության մեջ կսկսի ավելի մեծ ճնշում գործադնել Ադրբեջանի նկատմամբ։ Չարժե ապագայում բացառել նաև Հայաստանին նույնիսկ սահմանափակ ռազմական մատակարարումները։ Այնուամենայնիվ կարևոր է հաշվի առնել, որ Ֆրանսիան կձգտի Հարավային Կովկասում իր քաղաքականությունը համակարգել Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության հետ, հետևաբար նա իրեն ավելի զգույշ կպահի՝ իրական գործողությունների և ավելի եռանդուն ու ագրեսիվ՝ բանավոր հարձակումների պլանով»,- համարում է Ի.Իգնատչենկոն։

Եզրափակելով փորձագետը ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է խաղալ հակամարտության հաջող բանակցողի և միջնորդի դերը, բայց դրանով հանդերձ առաջ տանելով Հայաստանի շահերը։

«Հետևաբար, Ֆրանսիայի Սենատում բանաձևի քվեարկության ժամանակ հնարավոր կլինի նկատել ֆրանսիական քաղաքական շրջանակների կողմից՝ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը ավելի լավ տնտղելու և ինչ-որ տեղ, հնարավորության դեպքում թուլացնելու ձգտումները։ Չարժե մոռանալ Հինգերորդ Հանրապետության քաղաքական համակարգում ազդեցիկ հայկական լոբբիի դերի մասին»,- եզրափակել է Ի.Իգնատչենկոն։

Caliber.Az
Դիտումներ: 676

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

124
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

105
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

73
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading