twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եկեղեցին բարիկադների վրա «Մենք շատ ենք ուզում իշխանության գալ»

13 Մայիսի 2024 15:02

Արդեն որերրորդ օրն է, ինչ Հայաստանում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպված են «Հանուն հայրենիքի» շարժման կողմից, որի ֆորմալ առաջնորդ, Հայ եկեղեցու Տավուշի (Թովուզգալա) թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Եվ ահա Էջմիածնում զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկվել 6 հոգի։ Հայաստանի ՆԳՆ-ի տվյալներով, մայիսի 6-ին «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցը TikTok-ում՝ «հավաքվենք, միգուցե թաքուն, զենք էլ բերենք» ոգով քննարկումներով տեսանյութ է հրապարակել։ Տեսահոլովակում խոսքը, ինչպես համարում են քննիչները՝ շարժման բողոքի ակցիաներին մասնակցելու մասին է։

Կարծում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է ավելի վճռական պայքարեն այնպիսի բացասական, այո և անկեղծ ասած, վտանգավոր երևույթների դեմ, ինչպիսին է ծայրահեղականությունը հայ եկեղեցու հոգեւորականների շրջանում, և ավելի վճռականորեն անցկացնեն ձերբակալությունները, խուզարկություններն և ստուգումները։ Վաղը կարող է ուշ լինել, պատմության մեջ արդեն եղել են դրա օրինակներ, թե ինչպես է հայկական ահաբեկչությունը քողարկվել եկեղեցիով։ Դե, կամ էլ այն, թե ինչպես է հայկական ահաբեկչությունը կոծկվել ու ոգեշնչվել հայկական եկեղեցու կողմից։ Չպետք է մոռանալ 20-րդ դարասկզբի իրադարձությունների մասին, երբ հենց հայ հոգեւորականներն էին օրհնում «Հնչակ» և «Դաշնակցություն» ահաբեկիչներին, նրանց անմիջական աջակցություն էին ցուցաբերում, թաքցնում էին, ուղղում էին փաստաթղթերը և եկեղեցիները վերածել էին զենքի պահեստների։ Այնպես որ, Հայաստանի իրավապահ մարմինները պետք է իրենց ականջը (կամ երկու ականջները) բաց պահեն և ամենալարված ուշադրություն դարձնեն նրա վրա, թե ինչ է կատարվում հոգևորականության շրջանում, եկեղեցիներում ու վանքերում։ Այնտեղ ում են աղոթում և ինչ են քարոզում: Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նպատակահարմար է ցնցել հատկապես Բագրատ Գալստանյանին, օրինակ, խուզարկում անցկացնել այնտեղ, որտեղ ապրում է նա, այո և իրեն էլ խուզարկել։

Եթե լավ ման գան՝ անպայման կգտնեն։ Թե չէ այդ Բագրատ Գալստանյանը մի տեսակ ամբողջ դոն Ռեբի չէր վերածվի։ Հիշո՞ւմ եք։ «Արկանարի մարզում Սուրբ Ուխտի փոխանորդ, եպիսկոպոս և մարտավար, Աստծո ծառա Ռեբին»: Հիշո՞ւմ եք։ Դա նույնն է, լավ գրքերը միշտ էլ արդիական են։ Բոլոր, ինչպես ասում են, ժամանակների և ժողովուրդների համար: Մեզ համար նշանակություն չունի, սահմանը կողեպեքի վրա է, այս վարակը դեպի մեզ չի արտահոսի, բայց ահա, չգիտես ինչու հանկարծ մեղքս եկավ Հայաստանին։ Շատ քիչ, իհարկե: Այսպես ուրեմն, որպեսզի Հայաստանին չսկսեն խղճալ նաև հայաստանաբնակ հայերը, ես Հայաստանի իրավապահ մարմիններին խորհուրդ կտայի գործել անհապաղ, որովհետև, եթե գալստանյանները այնուամենայնիվ կարողանան տապալել Փաշինյանին, ապա առաջինները, ում կկախեն, - դրանք կլինեն հատկապես ոստիկանները։ Թեկուզ այն պատճառով, որ «իշխանափոխությունը՝ առաջին հերթին հարյուր հազար թափուր աշխատատեղեր են»։ Այնպես որ, ինչպես ասել է ընկեր Լենինը, հիմար քաշքշուկներ թույլ մի տվեք։

Ի դեպ, ծիտիկների մասին, ինչպես այդ անեկդոտում, դե, «Դաշնակցություն» կուսակցության մասին (էլ ի՞նչ թաղում առանց նրանց): Այս կուսակցությունը չէր կարող չնշվել և չդնել իր հինգ կոպեկը։ Հանդես է եկել հայտարարությամբ։ Ընդհանրապես, «Դաշնակցության» հայտարարության մեջ ասվում է հետևյալը. «Հայաստանի իշխանությունները առաջնահերթ են համարել իրենց անձնական և նեղ խմբակային շահերը, ինչպես նաև առանց որևէ անվտանգության երաշխիքի կեղծ խաղաղություն խոստովանող օտարերկրյա տերությունների աշխարհաքաղաքական նպատակները, և իրականացնում են անմիջապես իրենց միջոցով ֆինանսավորվող ծրագրեր։ Հայ ժողովուրդը իրական գին է վճարում այս նոխկալի քաղաքականության համար՝ բախվելով պետականության կորստի սպառնալիքին և կրկնվող ցեղասպանության ողբերգական հեռանկարին։ Մենք աջակցություն ենք հայտնում՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգ սահմանների պահպանման համար մղվող պայքարին»։ Ընդհանրապես, հերթական ծանոթ հավաքածու. «ցեղասպանություն», «ինքնիշխանություն», «փող տվեք» և «մենք շատ ենք ուզում գալ իշխանության»։

Մինչդեռ ներկա պահին Երևանում քաղաքացիները ինքնաբուխ փակում են տարբեր փողոցները։ Բերման ենթարկվածները շատ են, օրինակ՝ իրավապահ մարմինները բերման են ենթարկել ոմն Մենուա Սողոմոնյանին, ով հանդիսանում է «Հայաքվե» ռեւանշիստական նախաձեռնող խմբի անդամ։ Արդեն կան առաջին տուժածներ (ինչը, անկեղծ ասած, չի կարող չուրախացնել)։ Օրինակ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիր բերետավորների կողմից կոպիտ և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Ներկա ժամանակ նա գտնվում է Զեյթունի բաժանմունքում, նրան ցուցաբերում են բուժօգնություն»։

Դե ինչ արած, իսկ առայժմ... առայժմ եկեք հետևենք երկու կողմից, սիրտս զգում է, որ առաջիկայում մեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում։

Caliber.Az
Դիտումներ: 144

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

174
02 Նոյեմբերի 2024 12:11
2

Մուստաֆաևն ու Գրիգորյանը հանդիպել են սահմանին. բանակցությունների մանրամասներ

168
02 Նոյեմբերի 2024 10:08
3

Օկամպո. «կռահում», թե՞ խաղադրույքների բարձրացում: Փողը հոտ չունի

94
02 Նոյեմբերի 2024 12:45
4

Հատարարվել է Ղարաբաղում ձեռներեցության սուբյեկտների թիվը

68
02 Նոյեմբերի 2024 12:59
5

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում հանդիպում է անցկացվել թուրք պրոֆեսոր Օրթայլիի հետ

63
02 Նոյեմբերի 2024 12:39
6

Արևելյան Զանգեզուրի վերականգնման կառույցը ավելի քան 40 մլն մանաթ կհատկացնի շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների համար

57
02 Նոյեմբերի 2024 12:57
7

Ջաբրայիլում ավարտվել են Հաղթանակի օրվան նվիրված սպորտային մրցումները

52
02 Նոյեմբերի 2024 12:50
8

Համաշխարհային լրատվամիջոցների ձայնը. Բաքվից մինչև ամբողջ աշխարհ ՏԵՍԱՆՅՈՒԹ

51
04 Նոյեմբերի 2024 12:27
9

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային

50
02 Նոյեմբերի 2024 12:07
10

Լեյլա Ալիևան այցելել է Բնական պատմության թանգարան

44
02 Նոյեմբերի 2024 12:44
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading